


Արմինֆո.Հայաստանի առողջապահության նախարարությունը Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիայի հետ համատեղ մշակել է «Գլոբալ գործողություններ՝ հեմոֆիլիայով և արյան մակարդելիության այլ խանգարումներով անձանց բուժման հավասար հասանելիության ապահովման համար» բանաձևը: Ինչպես հայտնում է Առողջապահության նախարարության լրատվական ծառայությունը, բանաձևը միաձայն ընդունվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) բոլոր 194 անդամ պետությունների կողմից՝ Ժնևում ընթացող ԱՀԿ 79-րդ նստաշրջանի շրջանակներում:
ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանն այս կապակցությամբ նշել է, որ բանաձևի ընդունումը կնպաստի գլոբալ և համակարգված հարթակի ձևավորմանը, որն ուղղված է ամբողջ աշխարհում հեմոֆիլիայով և արյան մակարդելիության այլ խանգարումներով անձանց բուժման և խնամքի հասանելիության բարձրացմանը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ հաջորդ փուլը կլինի բանաձևի դրույթների իրականացումը՝ համաձայն 2026-2028 թվականների համար մշակված ճանապարհային քարտեզի:



