Arminfo.info


 Երկուշաբթի, 25 Մայիսի 2026 14:10
Ալինե Գրիգորյան

Արցախյան ՀԿ-ները Հայաստանի իշխանություններին կոչ են արել ազատ արձակել Արթուր Օսիպյանին

Արցախյան ՀԿ-ները Հայաստանի իշխանություններին կոչ են արել ազատ արձակել Արթուր Օսիպյանին

Արմինֆո. Արցախյան մի շարք հասարակական կազմակերպություններ և հասարակական գործիչներ կոչ են արել Հայաստանի իշխանություններին դադարեցնել Արցախի հեղափոխական կուսակցության ղեկավար Արթուր Օսիպյանի նկատմամբ ապօրինի քրեական հետապնդումը և նրա նկատմամբ քրեական գործիքակազմի կիրառումը Հայաստանում հունիսյան խորհրդարանական ընտրություններին ընդառաջ:

 

Ինչպես նշվում է Արմինֆո-ին տրամադրված հայտարարության տեքստում, որի ներքո  ստորագրել են 8 ՀԿ և ավելի քան չորս տասնյակ գործիչներ, Արթուր Օսիպյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցն ապօրինի է և անհամաչափ։

 

«Մենք նաև անընդունելի ենք համարում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի՝ վեճի ընթացքում Արթուր Օսիպյանին ուղղված հարցը․ «Ինչո՞ւ ես ողջ և չես զոհվել մեր տղաների փոխարեն»։ Նման ամբոխահաճո պահվածքը պետական գործչին անհարիր հռետորաբանության ցայտուն օրինակ է, որն, ամեն ինչից զատ, խորացնում է  ներքաղաքական անհանդուրժողականությունն ու հանրության տարբեր շերտերի տարանջատվածությունը, նպաստում բնակչության ամբողջական խմբերի պիտակավորմանն ու ապամարդկայնացմանը: 

 

Արթուր Օսիպյանի ձերբակալությունն ու կալանավորումը ոչ միայն ստվեր են ձգում հունիսի 7–ին կայանալիք համապետական ընտրությունների վրա, այլև ըստ ամենայնի խաթարում են վստահությունը իրավապահ մարմինների, ընդհանրապես՝ ընտրական գործընթացի ու ժողովրդավարության առկայության նկատմամբ, ինչպես նաև կասկածի տակ են դնում իշխող ուժի՝ մարդու հիմնարար իրավունքները հարգելու և երկրում քաղաքացիական համերաշխություն արմատավորելու պատրաստակամություն։

 

Արթուր Օսիպյանը  Նիկոլ Փաշինյանին հարցեր է ուղղել, որոնց անկեղծ պատասխանները հետաքրքրում են ոչ միայն արցախցիներին, այլև ողջ հանրությանը, քանի որ մարդիկ փորձում են հասկանալ 2020–2023 թվականների շարունակական ողբերգությունների պատճառահետևանքային կապերը, ինչպես նաև Հայաստանի ու Արցախի քաղաքական վերնախավերի դերն այդ ամենում։

 

Հնարավոր է, իհարկե, կալանավորել ծանր ու ցավոտ հարցեր բարձրացնողին, բայց անհնար է ի չիք դարձնել բուն հարցերը, ինչպես նաև կաթվածահար անել դրանց պատասխանները ստանալու՝ հանրության կամքն ու ցանկությունը: Այդ հարցերից ու դրանց շուրջ բանավիճելու հրամայականից հնարավոր չէ խուսափել այսօր, ու հնարավոր չի լինելու նաև վաղը:

 

Իրավիճակից միակ ելքն այդ հարցերի շուրջ քաղաքակիրթ երկխոսությունն է հանրության տարբեր շերտերի հետ, և համապետական ընտրությունները հարմար առիթ են դրա համար, քանի որ անհամեմատ մեծ հնարավորություններ են ընձեռում մարդկանց հետ քաղաքական ուժերի շփումների համար: Հակված ենք կարծելու, որ մեր բոլորիս դարդուցավի, մեր ոչ վաղեմի դժբախտությունների ու ողբերգությունների մասին ամենայն անկեղծությամբ ու սրտացավությամբ,  արժանապատվությամբ ու սկզբունքայնությամբ, քննադատությամբ ու ինքնաքննադատությամբ խոսող քաղաքական ուժն ավելի շատ շանսեր կունենա ընտրազանգվածի համակրանքը շահելու համար: Ամենակարևորը հենց խաղաղ- հանգիստ մթնոլորտի ձևավորումն է համազգային-համապետական խնդիրների հանրային քննարկումների համար: Ըստ երևույթին, խաղաղությունը հենց այստեղից է սկսվում՝ մարդկանց հոգու ու մտքի խաղաղությունից: Ներքին այս խաղաղության արժեքը չիմացողը չի կարող հետամուտ լինել մեծ խաղաղությունը, էլ ավելի մեծ աբսուրդ է ներքին առճակատմամբ մեր շուրջ խաղաղությանը նպաստելը:

 

ՀՀ իշխանություններին կոչ ենք անում ժամ առաջ միջոցներ ձեռնարկել առկա լարվածությունը թոթափելու, համազգային-համապետական խնդիրների ու մարտահրավերների, ինչպես նաև մեր ոչ վաղեմի դժբախտությունների ու ողբերգությունների մասին կառուցողական քննարկումների համար բարենպաստ մթնոլորտ ստեղծելու համար: Դրա առաջին քայլը կարող է լինել Արթուր Օսիպյանին անհապաղ արգելանքից ազատ արձակելն ու նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելը, ինչպես նաև ընդհանրապես քրեական գործիքակազմի ապօրինի և անհամաչափ կիրառումը բացառելն ընտրական գործընթացում:

Մենք՝ ներքոստորագրյալներս, վճռական ենք մեր բարձրացրած խնդիրների լուծմանը հետամուտ լինելու հարցում», - ասվում է հայտարարությունում, որի ներքո ստորագրել են «ՄեդիաՍտեփ» ՀԿ, «Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ, «Հանուն Հադրութի» ՀԿ, «Վերադարձ դեպի Քարվաճառ» ՀԿ, «Վերադարձ դեպի Քաշաթաղ» ՀԿ, «Հարմոնիա» Շուշիի կանանց ՀԿ, «Արցախի Թեքեյան մշակութային միություն» ՀԿ, «Ստեփանակերտ» մեդիա ակումբը եւ մի շարք հասարակական գործիչներ։

 

Հիշեցնենք, որ մայիսի 18-ին Երևանի Արաբկիր վարչական շրջանում Փաշինյանի նախընտրական քարոզարշավի ժամանակ նրան էր մոտեցել Արցախի հեղափոխական կուսակցության ղեկավար Արթուր Օսիպյանը: Նա Փաշինյանին մեղադրել էր Արայիկ Հարությունյանին կոռուպցիոն սխեմաներով Արցախի նախագահ ընտրվելու հարցում օգնելու համար։ Ավելին, նա նշել էր, որ հենց Փաշինյանն է լուծարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խումբը, իսկ հիմա ադրբեջանական իշխանություններն առաջ են տանում Հայաստանը ադրբեջանցիներով բնակեցնելու օրակարգը։ Այդ խոսքերը հունից հանել էին Փաշինյանին եւ նա սկսել էր  բղավել՝ "ռադ եղի այստեղից, համբալ", "ղարաբաղյան պսևդոէլիտները թող այստեղից, ընդհանրապես, ռադ ըլնեն"։ "Գնայիք զոհվեիք մեր տղաների փոխարեն, Արթուր Օսիպյաններ։ Թալանչիներ, անասուններ: Գնայիր զոհվեիր, ինչու՞ ես կենդանի, անասուն, դեռ 5000 հազար զոհվածի մասին ես խոսում։ Ռադ եղի,  համբալ"։

 

Իրավիճակը թեժացել էր, Օսիպյանին հետ էին մղել Փաշինյանից։  Ավելի ուշ   նրան բերման էին ենթարկել՝ այն բանից հետո, երբ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ուղիղ եթերով Փաշինյանին ցույց էր տվել դեպքից առաջ սոցցանցում Արթուր Օսիպյանի գրառումը. "Եթե մեկը գիտի Նիկոլի տեղը, ասեք ՝ կգտնեմ ու նրա փետուրները հանեմ": Դրանից հետո Օսիպյանը ձերբակալվել և կալանավորվել է երկու ամիս ժամկետով։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
ՀՀ նախագահը հրամանագրեր է ստորագրել փոխվարչապետներ և նախարարներ նշանակելու մասինՀՀ նախագահը հրամանագրեր է ստորագրել փոխվարչապետներ և նախարարներ նշանակելու մասին
ԿԳՄՍՆ-ը կինոարտադրությանն աջակցության մրցույթ է հայտարարում ԿԳՄՍՆ-ը կինոարտադրությանն աջակցության մրցույթ է հայտարարում 
ՀՀ գլխավոր դատախազությունը դատարան է հանձնել հանգուցյալ ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դեմ «մարտի 1»-ի քրեական գործի նյութերը ՀՀ գլխավոր դատախազությունը դատարան է հանձնել հանգուցյալ ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դեմ «մարտի 1»-ի քրեական գործի նյութերը 
Իդրամը և IDBank-ը՝ Seaside Startup Summit-ի ստարտափների կողքինԻդրամը և IDBank-ը՝ Seaside Startup Summit-ի ստարտափների կողքին
Նարեկ Կարապետյանը 9-րդ գումարման խորհրդարանում իր առաջին ելույթի ընթացքում ներկայացրել է Հայաստանի առջև ծառացած երեք հիմնական մարտահրավերներըՆարեկ Կարապետյանը 9-րդ գումարման խորհրդարանում իր առաջին ելույթի ընթացքում ներկայացրել է Հայաստանի առջև ծառացած երեք հիմնական մարտահրավերները
"Գութան" փառատոնն այս տարի նվիրված կլինի Գագիկ Գինոսյանի 60-ամյակին
Դավիթ Համբարյանը կղեկավարի Ազգային ժողովի աշխատակազմըԴավիթ Համբարյանը կղեկավարի Ազգային ժողովի աշխատակազմը
Վերլուծաբան․ Հայաստանի խորհրդարանի նոր խոսնակի ելույթի հիմնարար խնդիրը քաղաքական ճգնաժամի պատճառների միակողմանի մեկնաբանությունն էՎերլուծաբան․ Հայաստանի խորհրդարանի նոր խոսնակի ելույթի հիմնարար խնդիրը քաղաքական ճգնաժամի պատճառների միակողմանի մեկնաբանությունն է
Սյունիքում պետության և համայնքների օգտին բռնագանձված դրամական միջոցները կազմել են 54 միլիոն 398 հազար դրամՍյունիքում պետության և համայնքների օգտին բռնագանձված դրամական միջոցները կազմել են 54 միլիոն 398 հազար դրամ
ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը "Հայփոստի" տնօրենի պաշտոնում ամենացածրն է տվյալ ընկերության պատմության մեջ
Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդում է Եղեգնաձոր համայնքում հողի ապօրինի օտարմանն առնչվող քրեական գործի քննության ավարտի մասինՀակակոռուպցիոն կոմիտեն հաղորդում է Եղեգնաձոր համայնքում հողի ապօրինի օտարմանն առնչվող քրեական գործի քննության ավարտի մասին
Հայաստանի խորհրդարանում մեկնարկել են ԱԺ երեք փոխնախագահների թեկնածությունների շուրջ քննարկումներըՀայաստանի խորհրդարանում մեկնարկել են ԱԺ երեք փոխնախագահների թեկնածությունների շուրջ քննարկումները
Հայաստանում կարմրուկի համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ բարենպաստ․ ՀՎԿԱԿՀայաստանում կարմրուկի համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ բարենպաստ․ ՀՎԿԱԿ
Վահագն Ալեքսանյան. եթե ընդդիմությունը ԲՀԿ մանդատները համարում է գողացված, ինչու՞ Վահագն Ալեքսանյան. եթե ընդդիմությունը ԲՀԿ մանդատները համարում է գողացված, ինչու՞ "Ուժեղ Հայաստանը" դրանցից չի հրաժարվել
Ռուբեն Ռուբինյանն ընտրվել է Ազգային ժողովի նախագահՌուբեն Ռուբինյանն ընտրվել է Ազգային ժողովի նախագահ
Մելանյա Հարությունյանը խոստանում է բաց և արդյունավետ հաղորդակցություն հայկական լրատվամիջոցների հետՄելանյա Հարությունյանը խոստանում է բաց և արդյունավետ հաղորդակցություն հայկական լրատվամիջոցների հետ
Էդմոն Մարուքյան. Այս խորհրդարանը կապահովի Նիկոլ Փաշինյանի իրավահաջորդությունը 2031 թվականինԷդմոն Մարուքյան. Այս խորհրդարանը կապահովի Նիկոլ Փաշինյանի իրավահաջորդությունը 2031 թվականին
Հայաստանի խորհրդարանում մեկնարկել են Ազգային ժողովի նախագահի ընտրություններըՀայաստանի խորհրդարանում մեկնարկել են Ազգային ժողովի նախագահի ընտրությունները
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգային շրջագայությամբ հանդես եկան Սյունիքի մարզումՀայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգային շրջագայությամբ հանդես եկան Սյունիքի մարզում
ՀՀ վարչապետ. Հաջորդ հինգ տարիները կբացեն նոր հնարավորություններ և կբերեն նոր մարտահրավերներՀՀ վարչապետ. Հաջորդ հինգ տարիները կբացեն նոր հնարավորություններ և կբերեն նոր մարտահրավերներ
Իշխող կուսակցության պատգամավոր. Քաղաքացիները քվեարկում են «իրական Հայաստանի» օգտինԻշխող կուսակցության պատգամավոր. Քաղաքացիները քվեարկում են «իրական Հայաստանի» օգտին
Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրուպ» ձեռնարկությունների աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացրել կառավարության շենքի դիմացԾառուկյանին պատկանող «Մուլտի Գրուպ» ձեռնարկությունների աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացրել կառավարության շենքի դիմաց
Ակտիվիստ և լրագրող Գեղամ Բալյանը հաղորդել է Երուսաղեմի Հայկական թաղամասի վրա հետագա հարձակումների մասինԱկտիվիստ և լրագրող Գեղամ Բալյանը հաղորդել է Երուսաղեմի Հայկական թաղամասի վրա հետագա հարձակումների մասին
Պաշտոնական . Մելանյա Հարությունյանը դարձել է Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղարըՊաշտոնական . Մելանյա Հարությունյանը դարձել է Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղարը
Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկաՌուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկա
Հայաստանի Ազգային ժողովը մեկ րոպե լռությամբ հարգեց եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակըՀայաստանի Ազգային ժողովը մեկ րոպե լռությամբ հարգեց եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Նասիմ Թալեբ. «Ես ոտք չեմ դնի Ադրբեջան, քանի դեռ Ռուբեն Վարդանյանը բանտում է»։Նասիմ Թալեբ. «Ես ոտք չեմ դնի Ադրբեջան, քանի դեռ Ռուբեն Վարդանյանը բանտում է»։
Նարեկ Կարապետյան. Մենք մեր բոլոր ռեսուրսներով կպաշտպանենք եկեղեցինՆարեկ Կարապետյան. Մենք մեր բոլոր ռեսուրսներով կպաշտպանենք եկեղեցին
Բուխարեստում տեղի ունեցավ հայկական մշակույթի, ավանդույթների և ժառանգության հոբելյանական փառատոնըԲուխարեստում տեղի ունեցավ հայկական մշակույթի, ավանդույթների և ժառանգության հոբելյանական փառատոնը
ՀՀԿ. Մի ժամանակ հասարակությունների մեծամասնությունը քվեարկել է և՛ Հիտլերի, և՛ Մուսոլինիի օգտին, ի՞նչ անել։ՀՀԿ. Մի ժամանակ հասարակությունների մեծամասնությունը քվեարկել է և՛ Հիտլերի, և՛ Մուսոլինիի օգտին, ի՞նչ անել։
ԱՄՆ-ում Հայաստանի նախկին դեսպանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարԱՄՆ-ում Հայաստանի նախկին դեսպանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար
ՀՀ նախագահը վերանշանակեց Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնումՀՀ նախագահը վերանշանակեց Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում
Դանիել Իոննիսյան. ինչու՞ են մեր վճարված հարկերից միլիարդներ ծախսվում «Հայփոստի» վրաԴանիել Իոննիսյան. ինչու՞ են մեր վճարված հարկերից միլիարդներ ծախսվում «Հայփոստի» վրա
Հայկ Մամիջանյան. այն, ինչ կատարվում է Ամենայն հայոց կաթողիկոսի շուրջ, ազգային խայտառակություն էՀայկ Մամիջանյան. այն, ինչ կատարվում է Ամենայն հայոց կաթողիկոսի շուրջ, ազգային խայտառակություն է
ՀՀ վարչապետը ծանոթացել է COP-17-ի անցկացման նախապատրաստական աշխատանքներինՀՀ վարչապետը ծանոթացել է COP-17-ի անցկացման նախապատրաստական աշխատանքներին
Պաշտպանության նախկին նախարար․ շրջափուլն ավարտվեց, սակայն պայքարն առջևում էՊաշտպանության նախկին նախարար․ շրջափուլն ավարտվեց, սակայն պայքարն առջևում է
Ի՞նչ ակնկալել ՀՀ Ազգային ժողովի օգոստոսի 2-ի առաջին նիստումԻ՞նչ ակնկալել ՀՀ Ազգային ժողովի օգոստոսի 2-ի առաջին նիստում
Արայիկ Հարությունյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից, նա գնալու է խորհրդարանԱրայիկ Հարությունյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից, նա գնալու է խորհրդարան
Արման Փիրոյանը՝ Երևանի քաղաքապետարանին. ինչ հիմքով է ձեր ստեղծած ընկերությունն օգտագործում իրեն չպատկանող գույքըԱրման Փիրոյանը՝ Երևանի քաղաքապետարանին. ինչ հիմքով է ձեր ստեղծած ընկերությունն օգտագործում իրեն չպատկանող գույքը
Կորսիկայի վեհաժողովը պահանջել է անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող 19 հայ քաղբանտարկյալներինԿորսիկայի վեհաժողովը պահանջել է անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող 19 հայ քաղբանտարկյալներին
Նախկին պատգամավոր․ ՀՀ իշխանությունն անցել է քաղաքական հակառակորդների ունեցվածքի խլմանը՝ երկիրը ներսից պայթեցնելու նպատակովՆախկին պատգամավոր․ ՀՀ իշխանությունն անցել է քաղաքական հակառակորդների ունեցվածքի խլմանը՝ երկիրը ներսից պայթեցնելու նպատակով
Լրագրողական կազմակերպությունները պահանջում են չեղարկել Ազգային ժողովի շենքում լրագրողների աշխատանքի սահմանափակմանն ուղղված որոշումըԼրագրողական կազմակերպությունները պահանջում են չեղարկել Ազգային ժողովի շենքում լրագրողների աշխատանքի սահմանափակմանն ուղղված որոշումը
Գրիգորի Կարասին. Ռուսաստանը պետք է հանգիստ վերաբերվի Փաշինյանի հուզական հայտարարություններինԳրիգորի Կարասին. Ռուսաստանը պետք է հանգիստ վերաբերվի Փաշինյանի հուզական հայտարարություններին
Վերոնիկա Զոնաբենդը կրկին կոչով դիմել է Ադրբեջանի օմբուդսմենին և ՀՀ վարչապետինՎերոնիկա Զոնաբենդը կրկին կոչով դիմել է Ադրբեջանի օմբուդսմենին և ՀՀ վարչապետին
Օդերեւութաբան․ Օգոստոսին Հայաստանում ոչ անոմալ շոգ է սպասվում, ոչ էլ՝ անսպասելի ցուրտՕդերեւութաբան․ Օգոստոսին Հայաստանում ոչ անոմալ շոգ է սպասվում, ոչ էլ՝ անսպասելի ցուրտ
"Մուլտի Տրանսպորտ" ընկերության տնօրենի նկատմամբ կիրառվել է տնային կալանք. ՔԿ
Փաստաբան․ Փաստաբան․ "Մայր Հայաստանի" քաղխորհրդի անդամի ապօրինի կալանավորման վերաբերյալ բողոքը մինչ օրս չի փոխանցվել դատավորին 
«Անվճար բոնուսներ խաղերում». IDBank-ը զգուշացնում է դպրոցականների դեմ ուղղված կիբերհարձակումների մասին«Անվճար բոնուսներ խաղերում». IDBank-ը զգուշացնում է դպրոցականների դեմ ուղղված կիբերհարձակումների մասին
Գեղարքունիքի մարզում ավտովթարի հետևանքով Թուրքմենստանի քաղաքացի է զոհվելԳեղարքունիքի մարզում ավտովթարի հետևանքով Թուրքմենստանի քաղաքացի է զոհվել
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է պետության կառավարմանը«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է պետության կառավարմանը
Գրքի երևանյան 9-րդ փառատոնն այս տարի կանցկացվի սեպտեմբերի 4-6-ըԳրքի երևանյան 9-րդ փառատոնն այս տարի կանցկացվի սեպտեմբերի 4-6-ը
Լիպարիտ Դրմեյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի Լիպարիտ Դրմեյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի 
Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը "պոկել" ՀԱՊԿ դաշնակիցներից 
Հայաստանի և Չեռնոգորիայի կառավարությունների միջև ստորագրվել է կրթության, գիտության և նորարարության ոլորտներում համագործակցության շուրջ համաձայնագիրՀայաստանի և Չեռնոգորիայի կառավարությունների միջև ստորագրվել է կրթության, գիտության և նորարարության ոլորտներում համագործակցության շուրջ համաձայնագիր
Հայաստանն ու ԱՄՆ-ը վերահաստատում են ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման ուղղությամբ համատեղ աշխատանքը շարունակելու պատրաստակամությունըՀայաստանն ու ԱՄՆ-ը վերահաստատում են ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման ուղղությամբ համատեղ աշխատանքը շարունակելու պատրաստակամությունը
"Արցախ" միություն. Եվրախորհրդարանի պատգամավորը Եվրահանձնաժողովից պահանջել է ապահովել արցախահայության անարգել Հայրենիք վերադառնալու իրավունքը
ՀՀ նախագահը Պորտուգալիայի գործընկերոջը հրավիրել է այցելել Հայաստանի մայրաքաղաքՀՀ նախագահը Պորտուգալիայի գործընկերոջը հրավիրել է այցելել Հայաստանի մայրաքաղաք
Moody s-ը վերահաստատել է Կոնվերս Բանկի վարկանիշը՝ հեռանկարը <կայուն>-ից դարձնելով <դրական>Moody s-ը վերահաստատել է Կոնվերս Բանկի վարկանիշը՝ հեռանկարը <կայուն>-ից դարձնելով <դրական>
Ընդդիմադիր պատգամավոր․ Պրահայում Հայաստանի և Արցախի պատմական լուսանկարներն օգտագործվել են ադրբեջանական նարատիվներն առաջ մղելու համար Ընդդիմադիր պատգամավոր․ Պրահայում Հայաստանի և Արցախի պատմական լուսանկարներն օգտագործվել են ադրբեջանական նարատիվներն առաջ մղելու համար 
Հարավային Կովկասում Ֆրանսիայի ոստիկանության կցորդը պարգևատրվել է Հայաստանի և Ֆրանսիայի ՆԳՆ-ների միջև համագործակցության զարգացմանը նպաստելու համարՀարավային Կովկասում Ֆրանսիայի ոստիկանության կցորդը պարգևատրվել է Հայաստանի և Ֆրանսիայի ՆԳՆ-ների միջև համագործակցության զարգացմանը նպաստելու համար
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկաՌուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկա
Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը "պոկել" ՀԱՊԿ դաշնակիցներից 
Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ "ճամբարն" է ընտրելու Հայաստանը 
Նարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարներիՆարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարների
Հայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերություններըՀայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերությունները
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունը
Քաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակըՔաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակը
Զատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններումԶատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններում
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական
Զախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համարԶախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համար