


Արմինֆո. Ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես դուրս գալու և ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկվելու վերաբերյալ դիմումներն ընդունվում են մինչև մայիսի 26-ը՝ ժամը 14։00-ն
«Հարգելի՛ քաղաքացիներ, հիշեցնում ենք, որ ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես դուրս գալու և ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկվելու վերաբերյալ դիմումներն ընդունվում են մինչև մայիսի 26-ը, ժամը՝ 14։00-ն։ Դիմումները հնարավոր է ներկայացնել և՛ էլեկտրոնային, և՛ թղթային եղանակով։ Էլեկտրոնային դիմումները պետք է ապահովված լինեն էլեկտրոնային թվային ստորագրությամբ։ Այլ անձի անունից ներկայացվելու դեպքում դիմումատուն պարտավոր է ներկայացնել նոտարական կարգով վավերացված լիազորագիր։
Ուշադրություն. սահմանված ժամկետից հետո դիմումների ընդունումը դադարեցվելու է, այդ թվում էլեկտրոնային եղանակով», - ասվում է ՆԳՆ հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ Հայաստանում հերթական խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հունիսի 7-ին: Ընտրություններին կմասնակցի 19 քաղաքական ուժ ՝ 17 կուսակցություն և 2 դաշինք:



