


Արմինֆո.Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին՝ պետական անկախության վերականգնման օրվա առթիվ։
Կառավարության մամուլի ծառայության տարածած ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ Վրաստանի ազգային տոնի՝ Պետական անկախության վերականգնման օրվա առթիվ։ Վրաստանի հետ եղբայրական հարաբերությունների էլ ավելի ամրապնդումը մեր կառավարության արտաքին քաղաքականության գլխավոր նպատակներից է, և այդ հարաբերություններն արդեն կրում են գործնական և ինստիտուցիոնալացված ռազմավարական գործընկերության բնույթ։ Առանձնահատուկ գոհունակությամբ եմ ընդգծում Ձեր գլխավորած պատվիրակության մասնակցությունը Երևանում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։ Մենք բարձր ենք գնահատում նաև Վրաստանի կառավարության և Ձեր անձնական ջանքերը՝ ուղղված տարածաշրջանային փոխգործակցությանը։ Կրկին շնորհավորելով Անկախության օրվա առթիվ՝ մաղթում եմ Ձեզ արդյունավետ գործունեություն, իսկ Ձեր երկրին՝ խաղաղություն և բարգավաճում»։



