


Արմինֆո.Երևանում Երեխաների պաշտպանության օրվան ընդառաջ ծրագիր են պատրաստել մայրաքաղաքի ամենափոքր բնակիչների համար։
Քաղաքապետարանի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ հունիսի 1-ին, ժամը 12:00-ից մինչև 18:00-ն, Կարապի լճի տարածքում և Հյուսիսային պողոտայում կանցկացվեն տոնական միջոցառումներ, որտեղ երեխաները կարող են ուրախ ժամանակ անցկացնել և խաղալ։ Օրվա գլխավոր հերոսը կլինի քաղաքի պահապանն ու բոլորի սիրելի առյուծիկը։ Տոնական ծրագրի փակումը, որի ընթացքում ամենափոքրերին սպասվում է առանձնահատուկ անակնկալ, տեղի կունենա ժամը 20:30-ին Ազատության հրապարակում։



