


Արմինֆո. «Ուժեղ Հայաստան» դաշինքը քաղաքացիներին կոչ է արել մասնակցել հունիսի 3-ին կայանալիք իրենց քաղաքական ուժի երթին և հանրահավաքին։
Ինչպես հայտնել են «Ուժեղ Հայաստան» դաշինքի մամուլի ծառայությունից, երթը կմեկնարկի հունիսի 3-ին, ժամը 16:30-ին՝ Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցու մոտից։ «Սուրբ Խաչ եկեղեցուց մենք կշարժվենք դեպի Հանրապետության հրապարակ։ Ժամը 19:00-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա հանրահավաք։ Դարձե՛ք փոփոխությունների հանրահավաքի մասնակիցը։ Դուք արժանի եք փոփոխությունների»,- հայտարարել են քաղաքական ուժից։
Նշենք, որ հանրահավաքն անցկացվում է 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։ Ընտրություններին մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 16 կուսակցություն։



