


Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոգևորականության մի մասին մեղադրել է Հայաստանի դեմ դավադրության համար:
Տավուշի մարզում քարոզարշավի ժամանակ Փաշինյանը հայտարարել է, որ եթե 2024 թվին իշխանությունը տեղի տար ճնշումներին և գնար այլ ճանապարհով, ապա այսօր կկորցնեին, առնվազն, Իջևանի կեսը: Խոսելով Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ծավալած "Սրբազան պայքար" շարժման մասին՝ վարչապետը նշել է, որ այն, ինչ նրանք արել են խաչը կրծքներին, եղել է դավադրություն Հայաստան պետության դեմ:
"Այսօր էլ կան խաչով մարդիկ, ովքեր դավադրություններ են կազմակերպում։ Եվ, եթե մեր ժողովուրդը գնար այդ խաչերով մարդկանց հետևից, ապա այսօր սահմանը, լավագույն դեպքում, կանցներ Իջևանի մեջտեղսով։ Այսօր Իջևանն ազատ է, այսօր Իջևանը բարեկեցիկ է, այսօր Գանձաքարում դպրոց կա, այսօր Կիրանցն ունի դպրոց, Կիրանցի երեխաներն ապրում են առանց որևէ մտահոգության իրենց անվտանգության համար: Ասում են՝ ով է երաշխավորը, հենց ես եմ երաշխավորը", - հայտարարել է ՀՀ վարչապետը։



