


Արմինֆո. Հասարակական գործիչ Գեղամ Օհանյանն անժամկետ շուրջօրյա նստացույց է սկսում Բաղրամյան 26-ի նստավայրի հարակից տարածքում՝ ի պաշտպանություն արցախցի գործիչ Արթուր Օսիպյանի, ում կալանավորել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ վեճից հետո:
"Ազատություն Արթուր Օսիպյանին" կարգախոսով նստացույցը, որը մեկնարկել է այսօր ժամը 12:00 - ին, անցկացվում է ի պաշտպանություն խոսքի եւ կարծիք արտահայտելու ազատության եւ ուղղված է հացադուլ հայտարարած Արթուր Օսիպյանի գործի վրա ուշադրություն հրավիրելուն, ինչպես նաեւ խոսքի ազատության իրավունքի, սահմանադրական արժեքների եւ մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության վերաբերյալ հանրային քննարկում նախաձեռնելուն", - ասվում է ԱրմԻնֆո-ին տրամադրված հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ մայիսի 18-ին Երևանի Արաբկիր վարչական շրջանում Փաշինյանի նախընտրական քարոզարշավի ժամանակ նրան էր մոտեցել Արցախի հեղափոխական կուսակցության ղեկավար Արթուր Օսիպյանը: Նա Փաշինյանին մեղադրել էր Արայիկ Հարությունյանին կոռուպցիոն սխեմաներով Արցախի նախագահ ընտրվելու հարցում օգնելու համար։ Ավելին, նա նշել էր, որ հենց Փաշինյանն է լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը, որն զբաղվում էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով, իսկ հիմա ադրբեջանական իշխանություններն առաջ են տանում Հայաստանն ադրբեջանցիներով բնակեցնելու օրակարգը։ Այդ խոսքերը հունից հանել էին Փաշինյանին նա սկսել էր բղավել․ "Ռադդ քաշի, համբալ, ղարաբաղյան պսևդոէլիտները թող այստեղից ընդհանրապես ռադ ըլնեն"։ Դրանից հետո նույն օրը Օսիպյանը ձերբակալվել էր, ապա կալանավորվել՝ երկու ամիս ժամկետով: Օսիպյանն արդեն երկրորդ շաբաթը հացադուլ է անում՝ պահանջելով չեղարկել իր նկատմամբ ապօրինի կալանքը։



