


Արմինֆո."Հայաստան" դաշինքը պատրաստ է պատասխանատվություն ստանձնել երկրի ապագայի համար։ Այդ մասին ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ, վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։
"Ես կվերականգնեմ հարգանքը Հայաստանի հանդեպ, կխզեմ տիրոջ և ծառայի հարաբերություններն Ալիևի հետ։ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը կստորագրվի լրացումներով, որոնցով երաշխավորված կլինի խաղաղությունը։ Վստահ եղեք ՝ դա հնարավոր է, և մենք դա կանենք։ Մենք Հայաստանը տեսնում ենք ժամանակակից արդյունաբերական երկիր, տարածաշրջանում ամենաարդյունավետ զարգացող երկիր, զարգացած գյուղատնտեսությամբ և ֆինանսական համակարգով: Կրկին կդառնանք տարածաշրջանում ամենագրավիչ երկիրը ներդրումների համար։ Եղել ենք և նորից կդառնանք։ Մենք չենք պայքարելու սեփական պատմության, Արարատի , ՀԱԵ, ինքնության դեմ", - հայտարարել է քաղաքական գործիչը։
Նա խոստացել է, որ Հայաստանը դառնալու է ամենաուժեղ կայուն երկիրը, բովանդակությամբ հետաքրքիր, ազգային արժեհամակարգի վրա հիմնված, որտեղ քաղաքացին չի մտահոգվելու անվտանգության հարցերով, դրանով պետք է զբաղվի իշխանությունը, ոչ թե քաղաքացին: "Դա կլինի մի երկիր, որը ստիպված չի լինի պայքարել անվերջ ճգնաժամերի դեմ, որտեղ պետական ծառայողը ստիպված չի լինի կատարել անօրինական հրամաններ, որպեսզի չկորցնի աշխատանքը", - ասել է երկրորդ նախագահը, հավելելով, որ Հայաստանում չկա անվտանգության, կառավարման եւ խոշոր բիզնեսում աշխատելու նման փորձ ունեցող այլ քաղաքական գործիչ: «Սա եզակի փորձ է, և ես պատրաստ եմ ժամանակս, նյարդերս նվիրել մեր երկրի հաջողությանը: Այս փորձին ավելացրեք մի թիմ՝ ուժեղ, համարձակ, պատրաստ երկիրը պրոֆեսիոնալ ձեւով տանել դեպի ապագա։ Մենք պատրաստ ենք պատասխանատվություն ստանձնել երկրի ապագայի համար եւ կանենք դա", - ամփոփել է Քոչարյանը։



