


Արմինֆո. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն քվեարկել է Հայաստանի Ազգային ժողովի ընտրություններում։
Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ իրենց ընտրությունը կատարել են հավատով և առ Աստված աղոթքով, որպեսզի Նա անսասան պահի Հայաստանի Հանրապետությունը, օրհնի հայ ժողովրդին՝ հաղթահարելու բարդ փորձությունները և կերտելու հզոր, պաշտպանված, անվտանգ, օրինապահ ու բարօր երկիր։
«Թող Տերը օգնական և պահապան լինի իմ հայ ժողովրդին», - ասել է Գարեգին Բ-ն։



