


Արմինֆո. Հայաստանի հերթական խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը տեղամասերի փակման պահին կազմել է 58,97%:
Այս մասին Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը: Նրա խոսքով՝ տեղական ժամանակով ժամը 20:00-ի դրությամբ հանրապետության ողջ տարածքում ընտրություններին քվեարկել է 1.476.597 քաղաքացի՝ ընտրության իրավունք ունեցող մոտ 2 միլիոն 505 հազար 228 քաղաքացիներից:
Նախորդ՝ 2021 թվականի հունիսի 20-ին կայացած Հայաստանի խորհրդարանի արտահերթ ընտրություններին մասնակցությունը կազմել էր ընտրողների 49,41%-ը կամ 1.281.911 մարդ՝ ընտրության իրավունք ունեցող 2.593.572 մարդուց:



