


Արմինֆո. Մոսկվան կսպասի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների պաշտոնական արդյունքներին։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։
Անդրադառնալով հարցին, թե արդյոք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կշնորհավորի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի կապակցությամբ, Պեսկովը նշել է դրանց պաշտոնական արդյունքներին սպասելու կարևորությունը: "Դուք գիտեք, որ այնտեղ շատ անհասկանալի պահեր են եղել։ Մենք տեսել ենք բազմաթիվ հաղորդումներ խախտումների մասին, որոնք տեղի են ունեցել։ Այդ պատճառով մենք նախընտրում ենք, այնուամենայնիվ, սպասել վերջնական պաշտոնական տվյալներին", - ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ



