Երեքշաբթի, 9 Հունիսի 2026 16:21
Ալեքսանդր Ավանեսով

Փաշինյան․ անհրաժեշտ է մեխանիզմներ մշակել ընտրակաշառքի հանդեպ անհանդուրժող մթնոլորտ ձևավորելու համար

Փաշինյան․ անհրաժեշտ է մեխանիզմներ մշակել ընտրակաշառքի հանդեպ անհանդուրժող մթնոլորտ ձևավորելու համար

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ գործադիր մարմնի անդամների մասնակցությամբ։

 

Կառավարության հաղորդագրության համաձայն, վարչապետը շնորհակալություն է հայտնել ներկաներին իր բացակայության ընթացքում գործադիրի աշխատանքները պատշաճ իրականացնելու, ինչպես նաև խորհրդարանական ընտրությունների կազմակերպման աշխատանքներում ներգրավված պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին՝ խորհրդարանական ընտրությունների հաջող ընթացքն ապահովելու համար։

 

Անդրադառնալով ընտրությունների արդյունքները կեղծելու և կեղծիքների մեխանիզմներ օգտագործելու դեպքերին՝ երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել իրավապահ մարմիններին՝ ընտրակաշառքների և ընտրողների ազատ կամարտահայտման վրա ապօրինի գործադրվող ճնշումների դեմ պայքարի համար։ «Սա ցույց է տալիս նաև մեր երկրում ինստիտուցիոնալ բարեփոխումների արդյունավետությունը, որովհետև մի շարք օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումներ ենք իրականացրել, որոնք իրենց արդյունքը տվել են»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

 

Միաժամանակ վարչապետը մտահոգություն է հայտնել, որ ընտրակաշառքների հետ կապված հանդուրժողականության չհամաձայնեցված մթնոլորտ է ձևավորված. երկրի ղեկավարի դիտարկմամբ՝ այդ պրակտիկան պետք է արմատապես փոխվի և մեխանիզմներ մշակվեն ընտրակաշառքի հանդեպ անհանդուրժող մթնոլորտ ձևավորելու համար. «Սա երկրի անվտանգության և ժողովրդավարության անվտանգության հարց է։ Առաջին հերթին մեր պետությունը պետք է լինի մեր հոգատարության առարկան, մեր ժողովուրդը և նրա ազատ կամքը և նրա ազատ կամքի արտահայտման հնարավորությունը»։

 

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև Կառավարության առաջիկա գործունեությանը և ընդգծել, որ պետք է ակտիվ աշխատել, ամփոփել նախորդող շրջանում արվածը և պլանավորել առաջիկա անելիքները մինչև նոր խորհրդարանի ձևավորումը։ Վարչապետը կարևորել է, մասնավորապես՝ ճանապարհաշինության, «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շարունակականության ապահովումը։ Այդ համատեքստում Նիկոլ Փաշինյանն առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել երեխաներին տրված խոստումների իրականացմանը՝ դպրոցների, մարզադպրոցների, արվեստի դպրոցների, խաղահրապարակների հետ կապված։

 

Նիկոլ Փաշինյանն առաջիկայում իրականացվող ծրագրերից առանձնացրել է TRIPP նախագծի իրագործումը և նշել, որ պետք է հնարավորինս արագ ապահովել նախագծի վերաբերյալ Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ստորագրած համաձայնագրի վավերացման ընթացակարգը։ Անդրադարձ է կատարվել նաև, մասնավորապես՝ Ախուրիկ-Գյումրի հատվածի երկաթուղու վերականգնման ու նախագծման հայտարարված մրցույթին, ջրամբարների նախագծերին, Երասխի հատվածում երկաթգծի կայարանի նորոգմանը, Հյուսիս-հարավի շինարարությանը, առաջիկայում մեկնարկելիք Քաջարանի թունելի շինարարությանը, որին կհաջորդի Բարգուշատի թունելի շինարարությունը, որի շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել Ֆրանսիայի գործընկերների հետ։

 

«Ես մեր ֆինանսական հնարավորությունների հետ կապված մտավախություն չունեմ, որովհետև առաջիկայում ակնհայտորեն և անկասկած Հայաստանում մեծ ներդրումային ակտիվություն է լինելու։ TRIPP նախագիծը միլիարդանոց ծրագիր է, որն իր հետևից բերելու է նաև նոր միլիարդների ներհոսք։ Մենք այստեղ պետք է ավելի վստահ լինենք։ Ընդ որում, նախորդող շրջանի մեր փորձը ի՞նչ է ցույց տվել, որ փողը կարևորը չի, կարևորը բովանդակությունն է: Երբ մենք գիտենք ինչ ենք անում, ինչի համար ենք անում, այսինքն՝ որոշված է մեզ անհրաժեշտ բովանդակությունը, փողի հարցը միշտ էլ լուծելի է»,- ասել է երկրի ղեկավարը։

 

Հաջորդ ուղղությունը, ըստ վարչապետի, ամեն բնակավայրում 3 առաջնահերթ խնդիրների վերաբերյալ որոշում ընդունելն է։ Նիկոլ Փաշինյանը կարևորել է, որ այդ հարցը վարչական ղեկավարները քննարկեն բնակիչների հետ։ Վարչապետը տեղեկացրել է, որ այդ նպատակով ամառվա ընթացքում պլանավորում է բոլոր մարզերում իրականացնել աշխատանքային քննարկումներ՝ թեմաների հետ առնչվող Կառավարության անդամների, մարզպետների, համայնքների վարչական ղեկավարների մասնակցությամբ։ «Մեզ հիմա հարկավոր է, որպեսզի այդ խորհրդակցությունների արդյունքում իրար հետ որոշենք յուրաքանչյուր բնակավայրի այն երեք առաջնահերթ խնդիրները, որոնք առաջիկայում պետք է լուծենք, այդ թվում՝ սուբվենցիոն ծրագրերի մեխանիզմով և այդպես շարունակ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը և ուրախությամբ հավելել, որ այս տարի գրեթե բոլոր համայնքները ներկայացրել են այնքան սուբվենցիոն ծրագիր, ինչքան նախորդ 8 տարիների ընթացքում են իրականացրել։

 

Վարչապետը նախատեսվող բոլոր այդ ծրագրերն իրականացնելու համար մեկ անգամ ևս կարևորել է քաղաքացիների կողմից ՀԴՄ կտրոններ պահանջելը. «Մենք պետք է նաև դրանով որոշակի քաղաքականություն վարենք, և մեր բնակիչները, քաղաքացիներն այս շրջապտույտի էությունը պետք է հասկանան, թե ոնց է աշխատում պետությունը։ Այսինքն` հարկեր են գեներացվում, բյուջե է գալիս, բյուջեից հետ է գնում, դառնում է փողոց, լուսավորություն, դպրոց, մանկապարտեզ»։

 

Երկրի ղեկավարն անդրադարձել է նաև բիզնես միջավայրի բարելավմանը, միկրոբիզնեսի ոլորտում նախատեսվող բարեփոխումներին և, մասնավորապես, ընդգծել. «Մենք շատ մեծ արտոնյալ դաշտ ենք ստեղծում, բայց պետք է նաև մեխանիզմներ ստեղծենք, որ այդ արտոնյալ դաշտը չչարաշահվի, որովհետև մեր փորձը ցույց է տալիս, որ սովորաբար արտոնյալ դաշտերը չարաշահվում են, և մենք մեր նպատակից շեղվում ենք իրականում՝ ուզում ենք օգնել, աջակցել փոքր բիզնեսին, բայց պարզվում է, որ այդտեղ տեղավորվում և ուղղակի այդ արտոնությունը չարաշահում են»։

 

Վարչապետն առաջիկա 5 տարիների առաջնահերթություններից է համարել հանրապետությունում ջրային ոլորտի կագավորումը և այդ համատեքստում ընդգծել «Վեոլիա ջուր» ընկերության հետ համատեղ աշխատանքն ու ներդրումների ուղղությունները որոշելու կարևորությունը։

 

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև կոշտ թափոնների կառավարման նոր համակարգի ներդրմանը, էներգետիկ վերափոխման թեմային, որը վերաբերում է էներգիայի ստեղծման և օգտագործման նոր ձևերին, պետական բյուջեի եկամուտների հավաքագրմանը և այլն։

Երկրի ղեկավարը ներկայացված ոլորտային հարցերի վերաբերյալ տվել է կոնկրետ հանձնարարականներ և կարևորել բոլոր ուղղություններով առաջիկա անելիքների պլանի մշակումը և հստակ ժամկետների սահմանումը։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Դեմոկրատները հաղթեցին Ներկայացուցիչների պալատի և Սենատի ընտրություններումԴեմոկրատները հաղթեցին Ներկայացուցիչների պալատի և Սենատի ընտրություններում
Նարեկ Կարապետյանն անհեթեթ է համարում ՀԷՑ-ի միջոցների չարաշահման մասին ՀՀ քննչական կոմիտեի մեղադրանքները՝ Սամվել Կարապետյանի հասցեինՆարեկ Կարապետյանն անհեթեթ է համարում ՀԷՑ-ի միջոցների չարաշահման մասին ՀՀ քննչական կոմիտեի մեղադրանքները՝ Սամվել Կարապետյանի հասցեին
Փաստաբաններ․ Հայ զինծառայողի խոշտանգման և սպանության համար Ադրբեջանի պատասխանատվությունը հաստատող ՄԻԵԴ վճիռը մտել է օրինական ուժի մեջՓաստաբաններ․ Հայ զինծառայողի խոշտանգման և սպանության համար Ադրբեջանի պատասխանատվությունը հաստատող ՄԻԵԴ վճիռը մտել է օրինական ուժի մեջ
ՀՀ առողջապահության նախարար․ Երևան-Աշտարակ ճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով տուժած երեխաներից մեկը դուրս է գրվել, երկու երեխաների վիճակը շարունակում է մնալ ծանրՀՀ առողջապահության նախարար․ Երևան-Աշտարակ ճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով տուժած երեխաներից մեկը դուրս է գրվել, երկու երեխաների վիճակը շարունակում է մնալ ծանր
Մի քանի տասնյակ քաղաքացիներ են հավաքվել դատարանի մոտ, որտեղ քննարկվում է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ խափանման միջոցի հարցըՄի քանի տասնյակ քաղաքացիներ են հավաքվել դատարանի մոտ, որտեղ քննարկվում է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ խափանման միջոցի հարցը
COP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունըCOP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը
Արտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համարԱրտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար
Ադրբեջանն անցանկալի անձ է հայտարարել Իրանի 14 քաղաքացիների, այդ թվում ՝ Մեջլիսի պատգամավորներիԱդրբեջանն անցանկալի անձ է հայտարարել Իրանի 14 քաղաքացիների, այդ թվում ՝ Մեջլիսի պատգամավորների
Իրավապաշտպան․ «Ուժեղ Հայաստանի» հետ կապված 60 հասցեներում միաժամանակ իրականացվող խուզարկությունները պետք է դիտարկել հանցավոր նպատակադրման համատեքստումԻրավապաշտպան․ «Ուժեղ Հայաստանի» հետ կապված 60 հասցեներում միաժամանակ իրականացվող խուզարկությունները պետք է դիտարկել հանցավոր նպատակադրման համատեքստում
Լեւոն Քոչարյան․ Այն, ինչ կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի եւ  օրինականության  հետԼեւոն Քոչարյան․ Այն, ինչ կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի եւ  օրինականության  հետ
Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիան և Չինաստանի Հյուսիս-արևմտյան պոլիտեխնիկական համալսարանը համագործակցության մասին հուշագիր են ստորագրելՀայաստանի Գիտությունների ազգային ակադեմիան և Չինաստանի Հյուսիս-արևմտյան պոլիտեխնիկական համալսարանը համագործակցության մասին հուշագիր են ստորագրել
Երեւանում կարեւորում են հայ-հունգարական հարաբերությունների ակտիվացումն ու խորհրդարանական համագործակցության խորացումըԵրեւանում կարեւորում են հայ-հունգարական հարաբերությունների ակտիվացումն ու խորհրդարանական համագործակցության խորացումը
ԱԱԾ աշխատակիցները կրկին ձերբակալել են ԱԱԾ աշխատակիցները կրկին ձերբակալել են "Ուժեղ Հայաստան" ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանին
ՔԿ-ն Սամվել Կարապետյանին մեղադրում է ՔԿ-ն Սամվել Կարապետյանին մեղադրում է "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ կարիքների համար ներգրավված վարկային միջոցները հափշտակելու համար
Իշխող կուսակցության պատգամավոր․ Եթե ընդդիմությունը փորձի տապալել խաղաղության գործընթացը, դա հանրային դժգոհություն կառաջացնիԻշխող կուսակցության պատգամավոր․ Եթե ընդդիմությունը փորձի տապալել խաղաղության գործընթացը, դա հանրային դժգոհություն կառաջացնի
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար․ Ռուսաստանն առաջարկել է Հայաստանի նկատմամբ կիրառել ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածըՀԱՊԿ գլխավոր քարտուղար․ Ռուսաստանն առաջարկել է Հայաստանի նկատմամբ կիրառել ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածը
Քաղաքագետ․ Հայ հասարակության առաջարկով հանդես գալու հերթը ընդդիմությանն էՔաղաքագետ․ Հայ հասարակության առաջարկով հանդես գալու հերթը ընդդիմությանն է
Գառնիկ Դանիելյան. Հայկական ընդդիմության վրա ճնշումը միայն կուժեղանաԳառնիկ Դանիելյան. Հայկական ընդդիմության վրա ճնշումը միայն կուժեղանա
Քաղաքագետ. Նոր Հայաստանի Սահմանադրության ընդունման առաքելության ձախողումը կարող է բարձրացնել Փաշինյանի հրաժարականի հարցը։Քաղաքագետ. Նոր Հայաստանի Սահմանադրության ընդունման առաքելության ձախողումը կարող է բարձրացնել Փաշինյանի հրաժարականի հարցը։
WADA-ն պատրաստ է օգնել Հայաստանին լիցենզավորված հակադոպինգային լաբորատորիաներ ստեղծելու հարցումWADA-ն պատրաստ է օգնել Հայաստանին լիցենզավորված հակադոպինգային լաբորատորիաներ ստեղծելու հարցում
Գրիգորի Երանոսյանը կգլխավորի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նոր Հաճնում ընտրական ցուցակըԳրիգորի Երանոսյանը կգլխավորի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նոր Հաճնում ընտրական ցուցակը
Նիկոլ Փաշինյանը Տիգրան Սիմոնյանին նշանակել է Կրթության, գիտության և մշակույթի նախարարության ղեկավարի տեղակալ։Նիկոլ Փաշինյանը Տիգրան Սիմոնյանին նշանակել է Կրթության, գիտության և մշակույթի նախարարության ղեկավարի տեղակալ։
Շիրակի երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջՇիրակի երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխքարտուղար. Եվրոպան իր ուղեծիր է ներքաշում ՀայաստանինՌուսաստանի Անվտանգության խորհրդի փոխքարտուղար. Եվրոպան իր ուղեծիր է ներքաշում Հայաստանին
«Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղարը Կարապետյանների տներում խուզարկությունները կապել է ընդդիմությանը Փաշինյանի արած «առաջարկի» հետ«Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղարը Կարապետյանների տներում խուզարկությունները կապել է ընդդիմությանը Փաշինյանի արած «առաջարկի» հետ
Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարեց հայ ժողովրդի խաղաղության, արժանապատվության, անվտանգության և ինքնորոշման իրավունքի պաշտպանության իր մտադրության մասինԱբդուլ Էլ-Սայեդը հայտարարեց հայ ժողովրդի խաղաղության, արժանապատվության, անվտանգության և ինքնորոշման իրավունքի պաշտպանության իր մտադրության մասին
Նախարար. Ցավալի է նշել, որ Հայաստանում բացակայում է ճանապարհային անվտանգության մշակույթըՆախարար. Ցավալի է նշել, որ Հայաստանում բացակայում է ճանապարհային անվտանգության մշակույթը
Արամ Համբարյան. Կոռումպացված ամերիկացի քաղաքական գործիչները այլևս չեն կարողանա անպատիժ կերպով գաղտնի կերպով յուրացնել Ալիևի կաշառքներըԱրամ Համբարյան. Կոռումպացված ամերիկացի քաղաքական գործիչները այլևս չեն կարողանա անպատիժ կերպով գաղտնի կերպով յուրացնել Ալիևի կաշառքները
ՀՀԿ. ԱՄՆ գործող նախագահի ճամբարի պարտությունը միջանկյալ ընտրություններում ավելի շատ պատմական օրինաչափություն է, քան բացառությունՀՀԿ. ԱՄՆ գործող նախագահի ճամբարի պարտությունը միջանկյալ ընտրություններում ավելի շատ պատմական օրինաչափություն է, քան բացառություն
«Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային խորհուրդը» կոչ է արել դատարանին ազատ արձակել գործարարին բանտից«Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային խորհուրդը» կոչ է արել դատարանին ազատ արձակել գործարարին բանտից
«Ուժեղ Հայաստան». Վախից Փաշինյանը հրամայել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ անցկացնել«Ուժեղ Հայաստան». Վախից Փաշինյանը հրամայել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ անցկացնել
Փաստաբան․ Սամվել և Նարեկ Կարապետյանների տներում կատարված խուզարկությունները քաղաքական հետապնդման դրսևորում ենՓաստաբան․ Սամվել և Նարեկ Կարապետյանների տներում կատարված խուզարկությունները քաղաքական հետապնդման դրսևորում են
Ընդդիմադիր. Հայաստանն ապրում է հայելիների երկրումԸնդդիմադիր. Հայաստանն ապրում է հայելիների երկրում
Փաշինյան. Հայաստանը կարող է պաշտոնապես դիմել ԵՄ անդամակցության համար 2027 կամ 2028 թվականներինՓաշինյան. Հայաստանը կարող է պաշտոնապես դիմել ԵՄ անդամակցության համար 2027 կամ 2028 թվականներին
Ներքին գործերի նախարարության ղեկավար. գերատեսչության 2027 թվականի կարևոր խնդիրներից մեկը կլինի Եվրամիության հետ վիզային ռեժիմի ազատականացման նախագծի իրականացումըՆերքին գործերի նախարարության ղեկավար. գերատեսչության 2027 թվականի կարևոր խնդիրներից մեկը կլինի Եվրամիության հետ վիզային ռեժիմի ազատականացման նախագծի իրականացումը
Հայաստանի քննչական կոմիտեն հաստատել է, որ խուզարկություններ են իրականացվել Կարապետյանների հետ կապված 65 հասցեներում։Հայաստանի քննչական կոմիտեն հաստատել է, որ խուզարկություններ են իրականացվել Կարապետյանների հետ կապված 65 հասցեներում։
Հայաստանի Քննչական կոմիտեի քննիչները առավոտվանից խուզարկություններ են իրականացնում Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում։Հայաստանի Քննչական կոմիտեի քննիչները առավոտվանից խուզարկություններ են իրականացնում Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում։
Երևանում խոշոր ավտովթարի հետևանքով զոհվել է 8, վիրավորվել՝ 3 մարդԵրևանում խոշոր ավտովթարի հետևանքով զոհվել է 8, վիրավորվել՝ 3 մարդ
Փաշինյանը իրատեսական է համարել 2027-2028 թվականներին ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնելը։Փաշինյանը իրատեսական է համարել 2027-2028 թվականներին ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնելը։
Ռուսաստանի ԱԳՆ-ում ընդունել են Հայաստանի դեսպանինՌուսաստանի ԱԳՆ-ում ընդունել են Հայաստանի դեսպանին
Փաշինյանն ու Կուպմանը քննարկել են Հայաստանի եւ ԵՄ համագործակցության օրակարգըՓաշինյանն ու Կուպմանը քննարկել են Հայաստանի եւ ԵՄ համագործակցության օրակարգը
Անվանի դաշնակահար Դմիտրի Մասլեևն իր առաջին մենահամերգով հանդես կգա ՀայաստանումԱնվանի դաշնակահար Դմիտրի Մասլեևն իր առաջին մենահամերգով հանդես կգա Հայաստանում
Հայաստանի ՔԿ նախագահը հաղորդել է կառավարող կուսակցության նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթի առկայության մասինՀայաստանի ՔԿ նախագահը հաղորդել է կառավարող կուսակցության նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթի առկայության մասին
IDBank-ն ու Իդրամը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել պատանի շախմատիստների համարIDBank-ն ու Իդրամը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել պատանի շախմատիստների համար
«ՌեԱ»  փառատոնը կթեւակոխի չափահասության շեմը«ՌեԱ»  փառատոնը կթեւակոխի չափահասության շեմը
Երևանի և Սոֆիայի միջև նոր ավիաչվերթի գործարկումը նոր ազդակ կհաղորդի Հայաստանի և Բուլղարիայի տնտեսական, մշակութային և զբոսաշրջային կապերինԵրևանի և Սոֆիայի միջև նոր ավիաչվերթի գործարկումը նոր ազդակ կհաղորդի Հայաստանի և Բուլղարիայի տնտեսական, մշակութային և զբոսաշրջային կապերին
ՔԿ նախագահը, հետեւելով Փաշինյանին, փորձել է արդարացնել ադրբեջանցի զինվորականի գործողությունները Շաքիի բնակչուհու նկատմամբՔԿ նախագահը, հետեւելով Փաշինյանին, փորձել է արդարացնել ադրբեջանցի զինվորականի գործողությունները Շաքիի բնակչուհու նկատմամբ
Լենինգրադի մարզում հանդիսավոր կերպով հուղարկավորել են ՀՄՊ տարիներին Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված հայ կոմպոզիտոր Հարություն Հովհաննիսյանի աճյունըԼենինգրադի մարզում հանդիսավոր կերպով հուղարկավորել են ՀՄՊ տարիներին Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված հայ կոմպոզիտոր Հարություն Հովհաննիսյանի աճյունը
Ռոբերտա Մեցոլա. Եվրոպական խորհրդարանը կշարունակի սերտ համագործակցությունը Հայաստանի հետ՝ երկկողմ օրակարգն արդյունավետ առաջ մղելու համարՌոբերտա Մեցոլա. Եվրոպական խորհրդարանը կշարունակի սերտ համագործակցությունը Հայաստանի հետ՝ երկկողմ օրակարգն արդյունավետ առաջ մղելու համար
Հայաստանի դատախազները բարձրացնում են մասնագիտական գիտելիքները Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման գործընթացի մասինՀայաստանի դատախազները բարձրացնում են մասնագիտական գիտելիքները Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման գործընթացի մասին
Ընդդիմադիր․ Այսօր կալանավորված է ամբողջ ՀայաստանըԸնդդիմադիր․ Այսօր կալանավորված է ամբողջ Հայաստանը
Հայաստանն ու Վրաստանը պայմանավորվել են ԶՈՒ բարեփոխումների գործընթացում  փորձի փոխանակման շուրջՀայաստանն ու Վրաստանը պայմանավորվել են ԶՈՒ բարեփոխումների գործընթացում փորձի փոխանակման շուրջ
ՔԿ նախագահ․ Որոշ քննիչներ չեն դիմանում ծանրաբեռնվածությանը և աշխատանքից ազատվում են ՝ չնայած աշխատավարձերի աճին և աշխատանքային պայմանների որակական բարելավմանըՔԿ նախագահ․ Որոշ քննիչներ չեն դիմանում ծանրաբեռնվածությանը և աշխատանքից ազատվում են ՝ չնայած աշխատավարձերի աճին և աշխատանքային պայմանների որակական բարելավմանը
«Քո կանաչ քայլը»․ Կոնվերս Բանկը՝ COP17-ում«Քո կանաչ քայլը»․ Կոնվերս Բանկը՝ COP17-ում
Սյունիքի մարզպետն ու Իրանի գլխավոր հյուպատոսը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացմանն առնչվող հարցերՍյունիքի մարզպետն ու Իրանի գլխավոր հյուպատոսը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր
Լավրով․ ՌԴ-ն առաջիկայում Լավրով․ ՌԴ-ն առաջիկայում "3+3" ձևաչափով հանդիպում է ակնկալում
Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՍևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինություն
ՀԱԿ փոխնախագահ․ Բրիտանական The Critic ամսագրում քննադատել են Արեւմուտքին Հայաստանի իշխանություններին աջակցելու համար՝ ՀԱԵ նկատմամբ ճնշումների ֆոնինՀԱԿ փոխնախագահ․ Բրիտանական The Critic ամսագրում քննադատել են Արեւմուտքին Հայաստանի իշխանություններին աջակցելու համար՝ ՀԱԵ նկատմամբ ճնշումների ֆոնին
Ռազմավարական երկխոսության մասին համատեղ հռչակագիրը կարեւոր հանգրվան է Հայաստանի եւ Խորվաթիայի միջեւ հարաբերություններումՌազմավարական երկխոսության մասին համատեղ հռչակագիրը կարեւոր հանգրվան է Հայաստանի եւ Խորվաթիայի միջեւ հարաբերություններում
Ռուսաստանի դեսպանը հանդիպել է Ա. Ս. Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտի ռեկտորի հետՌուսաստանի դեսպանը հանդիպել է Ա. Ս. Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտի ռեկտորի հետ
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Դրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործովԴրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործով
«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով
Զախարովան մեկնաբանել է Զախարովան մեկնաբանել է "իվանների" մասին Շիրակի մարզպետի աղմկահարույց գրառումը
Նիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-իցՆիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-ից
Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետոՎիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետո
Փորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջևՓորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջև
Հայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներինՀայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներին
Արցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալԱրցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալ
Լուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականինԼուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականին
Դմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնինԴմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնին
ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներիցՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից
Զախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներումԶախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներում
Թևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջԹևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջ
Երևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունըԵրևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունը
Փորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն էՓորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն է