


Արմինֆո.Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի մասնակցել է "Eurosatory-2026" միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը, որը անցկացվել է Փարիզում: Այդ մասին իր սոցիալական ցանցերում հաղորդել է ինքը՝ Պապիկյանը։
Նա հավելել է, որ ցուցահանդեսի ընթացքում այցելել է Հայաստանի ռազմարդյունաբերական հատվածի ընկերությունների համատեղ տաղավար, որտեղ ներկայացված է երկրի գիտահետազոտական եւ արտադրական ներուժը։
2026 թվականի հունիսի 15-19-ը Փարիզում տեղի ընթանում է ցամաքային և օդային պաշտպանության ցուցահանդես։ Eurosatory ցուցահանդեսում, որն անցկացվում է երկու տարին մեկ Parc des Expositions de Paris Nord Villepinte ցուցահանդեսային պարկում, կներկայացվի 2000 ցուցանմուշ ավելի քան 60 երկրներից, ցուցահանդեսին սպասվում է ավելի քան 62 000 այցելու՝ 150 երկրներից: Ցուցահանդեսը ռազմավարական հարթակ է, որտեղ քննարկվում են ժամանակակից մարտահրավերները, ցուցադրվում են նոր տեխնոլոգիաները, և կնքվում են միջազգային պայմանագրեր:



