


Արմինֆո.ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը բանակցություններ է վարել ԵԱՀԿ-ում շվեյցարական նախագահության հատուկ աշխատանքային խմբի ղեկավար Մյուրիել Պենևերի հետ:
Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են ԵԱՀԿ-ում շվեյցարական նախագահության առաջնահերթություններին և քննարկել ԵԱՀԿ շրջանակներում համագործակցության խորացման, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ փոխգործակցության ընդլայնման հեռանկարները:
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի լայն շրջանակի։ Աբիսողոմոնյանը ներկայացրել է Հարավային Կովկասում տեղի ունեցած վերջին զարգացումները՝ ընդգծելով տարածաշրջանում հաստատված խաղաղության հետագա ինստիտուցիոնալացման կարևորությունը։
ՀՀ ԱԳ փոխնախարարը ներկայացրել է նաև տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացմանն ուղղված քայլերը, այդ թվում՝ TRIPP («Թրամփի երթուղին հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման») ծրագրի իրականացման գործում արձանագրված առաջընթացը:



