


Արմինֆո.Իրավապահ մարմինների աշխատակիցները խուզարկություն են իրականացրել ՀՅ «Դաշնակցություն» կուսակցության Գերագույն մարմնի անդամ Իշխան Սաղաթելյանի տանը։ Այս մասին ԶԼՄ-ներին հայտնել է փաստաբան Սերգեյ Հարությունյանը։
Նրա խոսքով՝ Սաղաթելյանի տան խուզարկությունն ավարտվել է, և այժմ փորձ է արվում խուզարկել նրա ավտոմեքենաները։ Փաստաբանը նշել է, որ խուզարկության ընթացքում ոչինչ չի հայտնաբերվել։
Առայժմ հայտնի չէ, թե որ քրեական վարույթի շրջանակներում են իրականացվում խուզարկությունները։



