


Արմինֆո. Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հուլիսի 2-ին աշխատանքային այցով կժամանի Հայաստան:
Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, այցի շրջանակում տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ:
Հանդիպումից հետո ՀՀ վարչապետը և Եվրոպական հանձնաժողովի նախագահը հանդես կգան հայտարարություններով և կպատասխանեն ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին:



