


Արմինֆո. Հայաստանում օդի ջերմաստիճանը հուլիսի 11-ի օրվա երկրորդ կեսին կբարձրանա 3-5 աստիճանով: Այդ մասին հաղորդում է Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, օդի ջերմաստիճանը հուլիսի 12-ի օրվա երկրորդ կեսին կնվազի 4-5 աստիճանով, սակայն՝ միայն Լոռու և Տավուշի մարզերում: Հանրապետության հյուսիսային շրջաններում հուլիսի 11-13-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 14-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ - արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպների ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ մինչեւ 18-23 մ/վ: Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի մարզերի նախալեռներում հուլիսի 11-15-ը, առավելապես երեկոյան ժամերին, սպասվում է քամու ուժգնացում ՝ մինչեւ 14-18 մ/վ:
Շիրակի մարզում Հուլիսի 11-ի ցերեկը օդի ջերմաստիճանը կլինի +26-ից մինչեւ +30, Կոտայքի մարզում ՝ +25-ից մինչեւ +34: Գեղարքունիքում ցերեկը սպասվում է +24-ից մինչեւ +29, Լոռու մարզում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կտատանվի +26-ից մինչեւ +30: Տավուշի մարզում ցերեկը օդի ջերմաստիճանը կանխատեսվում է +26-ից մինչեւ +34: Արագածոտնի մարզում ցերեկը սպասվում է +25-ից մինչեւ +36 աստիճան տաքություն: Արարատի մարզում ցերեկը օդի ջերմաստիճանը կլինի +33-ից մինչեւ +37։ Արմավիրում ցերեկը սպասվում է +34-ից մինչեւ +37 աստիճան տաքություն։ Վայոց ձորի մարզում ցերեկը ջերմաստիճանը կլինի +26-ից մինչեւ +37, Սյունիքի մարզում՝ +21-ից մինչեւ +37: Երևանում հուլիսի 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նշված ժամանակահատվածում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում ՝ մինչեւ 13-15 մ/վ արագությամբ: Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը հուլիսի 11-ի ցերեկը կլինի +34 - +36. երեկոյան՝ +27 - +29, հուլիսի 11-ի՝ լույս 12-ի գիշերը՝ +20-+22։



