
Արմինֆո."Ոսկե ծիրան" 23-րդ կինոփառատոնի շրջանակներում, արդեն ավանդույթի համաձայն, Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) դահլիճում տեղի է ունեցել հանդիպում ամերիկահայ հայտնի կինոպրոդյուսեր և սցենարիստ Սև Օհանյանի հետ:
Հանդիպումն անցել է ջերմ մթնոլորտում, որտեղ բոլոր ցանկացողները կարող էին իրենց հետաքրքրող հարցերն ուղղել Օհանյանին՝ ինչպես իր անձնական ստեղծագործական ուղու, այնպես էլ, ընդհանրապես, համաշխարհային կինոարտադրության վերաբերյալ: Ի թիվս այլ հարցերի, Օհանյանին հարցրել են արհեստական բանականության, այդ տեխնոլոգիայի նկատմամբ նրա վերաբերմունքի եւ այն մասին, թե արդյոք նա այն օգտագործում է իր աշխատանքում:
Կինոպրոդյուսերը խոստովանել է, որ մեկ անգամ փորձել է արհեստական բանականություն օգտագործել, սակայն դա միայն խնդիրների է հանգեցրել։ "Նա փորձում է իմ փոխարեն որոշումներ կայացնել, սխալ բաներ է ասում ։ Ես երբեք չեմ վստահել տեխնոլոգիաներին, որպեսզի լուրջ վերաբերվեմ դրանց: Միգուցե մի օր ես փոխեմ իմ կարծիքը: Բայց հիմա ՝ ոչ", - ասաց Օհանյանը։
Նա ընդգծել է, որ մարդու ստեղծագործ, ստեղծարար ուժն անգին է, և դրան հավասար լինել չի կարող ։ "Պետք է մի փոքր հեռու մնալ արհեստական բանականությունից, պետք է ունենալ սեփական ձեռագիրը։ Փորձեք տարբերվել:
Ես արդեն սկսում եմ կասկածի տակ դնել ԱԲ-ի արդյունավետությունը և խուսափում եմ դրանից: Միգուցե մի օր ավելի մոտ լինեմ, բայց՝ ոչ հիմա։ Չեմ կարծում, թե արհեստական բանականությունը կարող է գերազանցել մեր ստեղծագործական միտքը", - եզրափակել է կինոպրոդյուսերը։
Հիշեցնենք, որ այս տարի "Ոսկե ծիրան" 23-րդ միջազգային կինոփառատոնն անցկացվել է Երևանում՝ հուլիսի 13-19-ը: Կինոփառատոնի շրջանակներում Օհանյանին հանձնվել է "Վարպետ" մրցանակը, որը շնորհվում է ստեղծագործական ակնառու ուղու և կինոյում ունեցած ձեռքբերումների համար: Բացի այդ, կազմակերպվել է նրա առաջին՝ "Իմ մեծ, չաղ հայկական ընտանիքը" (2008) ֆիլմի ցուցադրությունը, որտեղ նա հանդես է եկել որպես ռեժիսոր, և վերջին օսկարակիրը՝ "Մեղսավորները" (2026), որտում Օհանյանը հանդես է եկել որպես ֆիլմի պրոդյուսեր։