


Արմինֆո. Կիպրոսում Հայաստանի դեսպան Իննա Թորգոմյանը Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասի հետ քննարկել է հայ-կիպրական երկկողմ հարաբերությունների օրակարգը և դրանց հետագա ամրապնդման հեռանկարները:
Ինչպես հաղորդում է Կիպրոսում Հայաստանի դեսպանատան մամուլի ծառայությունը, զրուցակիցները նաեւ մտքեր են փոխանակել Եվրոպական միության հետ Հայաստանի հարաբերությունների և ԵՄ շրջանակներում համագործակցության ընդլայնման հնարավորությունների շուրջ ՝ վերահաստատելով երկխոսությունը շարունակելու և սերտ համագործակցության իրենց հանձնառությունը:



