


Արմինֆո. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանգիստ է արձագանքել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մինչ օրս չի շնորհավորել իրեն խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ:
"Չի ցանկացել՝ չի շնորհավորել", - այդպես է մեկնաբանել նա։ Հարցին, թե արդյոք վարչապետի համար կարևոր է Ռուսաստանի ղեկավարի շնորհավորանքը, Փաշինյանը պատասխանել է հարցով. «Իսկ ու՞մ հետ էր, այդ դեպքում, նա զրուցում»։
Կառավարության ղեկավարը լրագրողների հետ զրույցում նաև պատմել է, որ կողմերը խոսել են առաջիկայում հնարավոր հանդիպման մասին, սակայն որևէ կոնկրետ ժամկետ չի սահմանվել:



