


Արմինֆո. Հուլիսի 30-ին, ժամը 14.45-ի սահմաններում, Ոստիկանության աշխատակիցները և քաղաքացիները Գառնիում հայտնաբերել են անհետ կորած, 2012 թ.ծնված Վահե Ապիկյանին: Նրա կյանքին ոչինչ չի սպառնում։ Այդ մասին հաղորդում է Հայաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը։
"Հանրային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների և քաղաքացիների որոնողական աշխատանքների արդյունքում նրան անվնաս են գտել Կոտայքի մարզի Գառնի գյուղում", - ասվում է ՆԳՆ հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ 14-ամյա Վահե Ապիկյանը որոնվում էր որպես անհետ կորած: 14-ամյա պատանին աշխատում է Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում՝ որպես դպիր: Հուլիսի 29-ի վաղ առավոտյան նա հեռացել էր տնից՝ առանց որևէ մեկին նախազգուշացնելու, իր հետ ոչինչ չվերցնելով՝ բացի եկեղեցական համազգեստից, և անհետացել էր, թողնելով մի գրություն, որում ասվում էր, որ հրաժարվում է աշխարհիկ կյանքից և ցանկանում է ճգնավոր դառնալ:



