


Արմինֆո. Դավիթ Գևորգյանն ազատվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնականի պաշտոնից: Այդ մասին հաղորդել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
"Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Դավիթ Գևորգյանին 2026 թվականի հուլիսի 30-ից ազատել վարչապետի օգնականի պաշտոնից", - ասվում է վարչապետի որոշման մեջ:
Այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի որոշմամբ Դավիթ Գևորգյանը նշանակվել է "Արարատցեմենտ" ՓԲԸ կառավարիչ:



