


Արմինֆո. Հայաստանում կարմրուկի համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ բարենպաստ՝ պատվաստումներում բարձր ընդգրկվածության և իրականացվող կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ։ Այդ մասին հաղորդում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը (ՀՎԿԱԿ)։
«Միաժամանակ, աշխարհի մի շարք երկրներում շարունակում են գրանցվել կարմրուկի բռնկումներ, ուստի արտերկիր ճանապարհորդելիս կարևոր է համոզվել, որ ստացել եք տարիքին համապատասխան կարմրուկի դեմ պատվաստումները։
Հիշեցնում ենք, որ կարմրուկի դեմ պատվաստումն անվտանգ, արդյունավետ և հիվանդության կանխարգելման միակ միջոցն է։ Հայաստանում այն հասանելի է անվճար բոլոր պոլիկլինիկաներում», - ասվում է հաղորդագրությունում։



