


Արմինֆո. Հայկ Կոնջորյանն ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ։
Նրա թեկնածությանը կողմ է քվեարկել կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության 63 պատգամավոր, ընդդիմության 28 պատգամավոր դեմ է արտահայտվել:
Այժմ խորհրդարանում քննարկումներ են ընթանում իշխող խմբակցությունից երկրորդ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանի թեկնածության շուրջ:



