


ԱրմԻնֆո. Սերբիայի Ազգային ժողովի նախագահ Անա Բրնաբիչը շնորհավորական ուղերձ է հղել Ռուբեն Ռուբինյանին՝ Հայաստանի խորհրդարանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։
ՀՀ Ազգային ժողովի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Անա Բրնաբիչը հաջողություն է մաղթել Ռուբեն Ռուբինյանին իր բարձր և պատասխանատու առաքելության կատարման գործում, իսկ Հայաստանի Հանրապետությանը՝ առաջընթաց և բարգավաճում։
Սերբիայի Ազգային ժողովի նախագահը վստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերով երկու երկրները կշարունակեն ամրապնդել սերտ բարեկամական հարաբերությունները՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների։



