


Արմինֆո. ԱԺ "Հայաստան" խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը խորհրդարանի նիստին ներկայացրել է հոգեբանի եզրակացությունը "Մայր Հայաստան" քաղխորհրդի անդամ Արեգնազ Մանուկյանի 13-ամյա դստեր վիճակի մասին:
Ինչպես հիշեցրել է Վարդանյանը, "Մայր Հայաստան" քաղխորհրդի անդամը կալանքի տակ է, և նրա երեխան զրկված է մոր հետ, նույնիսկ, հեռախոսով խոսելու հնարավորությունից: Պատգամավորը չի նթերցել հոգեբանի եզրակացությունը, նշելով, որ դա կարող է երեխայի իրավունքների խախտում լինել։ Վարդանյանը հաղորդել է, որ մտադիր է այդ փաստաթուղթը փոխանցել Ազգային ժողովի քարտուղարությանը՝ խնդրելով այն փոխանցել մյուս պատգամավորներին: "Խնդրում եմ նաև լրագրողներին, այն բանից հետո, երբ պատգամավորները ծանոթանան փաստաթղթին, մոտենան նրանց և հարցնեն, թե արդյոք որևէ հիմք կա Մանուկյանի՝ երեխայի հետ տեսակցելու հնարավորությունը մերժելու համար",-եզրափակել է Վարդանյանը:
Հիշեցնենք, որ ըստ Քննչական կոմիտեի ՝ վարույթի շրջանակներում Արեգնազ Մանուկյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում ՝ քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների հրապարակում): Քննչական գործողություններն իրականացվել են լրտեսության և պետական դավաճանության վերաբերյալ քրեական գործի շրջանակներում, որով ավելի վաղ կալանավորվել էր "Մայր Հայաստան" կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը: Մանուկյանը կասկածվում է Թևանյանին ՀՀ զինված ուժերի վերաբերյալ գաղտնի տվյալներ փոխանցելու մեջ, որոնք ներկայացվել են խորհրդարանում դռնփակ խորհրդակցության ժամանակ: Հուլիսի 9-ին դատարանի որոշմամբ Մանուկյանը երկու ամսով կալանավորվել է։ Պաշտպանական կողմն անհիմն է համարել Մաունկյանին առաջադրված մեղադրանքը։



