


Անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) ինքնին խոչընդոտ չէ ԵՄ հետ Հայաստանի համագործակցության համար։ Այդպիսի կարծիք է հայտնել ԵՄ Բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին` 168.am-ում հրապարակված բացառիկ զրույցում։
«Թույլ տվեք մտաբերել այն, որ ԵՄ-ն և Հայաստանը գնահատում են իրականացրել նախքան բանակցությունների մեկնարկը՝ տեսնելու, թե մինչև ուր կարող է հասնել մեր համագործակցությունը նոր համատեքստում։ Եվրասիական տնտեսական միությանն ինտեգրումը, այնուամենայնիվ, առաջ է բերում առևտրային մարտահրավերներ, հատկապես այն պատճառով, որ ԵՏՄ անդամ պետությունները, այդ թվում՝ նաև Հայաստանը, սակագների, ինչպես նաև այլ առանցքային առևտրային քաղաքականությունների վերաբերյալ իրենց ինքնիշխանությունը տեղափոխել են
Եվրասիական միության մակարդակ և այդ պատճառով չեն կարող իրականացնել կամ ներդնել որևէ անկախ երկկողմ առևտրային քաղաքականություն, օրինակ՝ ստորագրելով ազատ առևտրի նոր համաձայնագրեր», - նշել է եվրոպացի քաղաքական գործիչը։
Նա ընդսմին հավելել է, որ այս նոր իրադրությունն ակնհայտորեն կազդի ԵՄ-ի հետ տնտեսական և առևտրային համագործակցության ապագա մակարդակի վրա, սակայն համաձայնագրի այս, ինչպես նաև՝ այլ մասերի նկատմամբ մեր հավակնությունները մեծ են։


