


Արմինֆո. Նիկոլ Փաշինյանի վարչակազմի համար Սփյուռքի թուլացումը նշանակում է Հայաստանի թուլացում։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Ֆրանկ Մուրադ Փափազյանը՝ ի պատասխան Հայաստանի ԱԺ կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Արման Եղոյանի հայտարարության, ով օրենսդիր մարմնի ամբիոնից հարցրել է, թե ովքեր են Արամ Համբարյանը (Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի տնօրենը), Գասպար Կարապետյանը (Բրյուսելի Հայ դատի գրասենյակի տնօրենը) ու Մուրադ Փափազյանը (CCAF-ի համանախագահ և ՀՅԴ Բյուրոյի անդամ), և թե քանի հոգու անունից են նրանք խոսում։


