


Արմինֆո. Սույն թվականի սեպտեմբերի 27-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ կանցկացվեն Լոռու մարզի Թումանյան և Լերմոնտովո, Արմավիրի մարզի Ֆերիկ և Կոտայքի մարզի Արզնի համայնքներում: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։
Ըստ աղբյուրի՝ Թումանյան համայնքում համամասնական ընտրակարգով անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը հնարավոր է ներկայացնել թիվ 24 ընտրատարածքային հանձնաժողով մինչև օգոստոսի 23-ը՝ ժամը 18:00-ն:
Նույն ժամանակահատվածում ընտրություններին մասնակցել ցանկացող կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքները կարող են համապատասխան դիմումները էլեկտրոնային եղանակով ներկայացնել Կենտրոնական ընտրական հանձնաժողով ՝ օգտագործողի հաշիվ ստանալու համար:
Մեծամասնական ընտրակարգով ընտրությունների դեպքում թեկնածուները գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը կարող են ներկայացնել համապատասխան ընտրատարածքային հանձնաժողով օգոստոսի 23-ից մինչև օգոստոսի 28-ը ներառյալ մինչև ժամը 18:00-ն:


