
ԱրմԻնֆո. Հայաստանի Ազգային ժողովի փոխխոսնակ Վահագն Ալեքսանյանը մեկնաբանել է օգոստոսի 19-ին ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցած միջադեպը։
Նիստը վարող փոխխոսնակի որոշմամբ, «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանը մինչև օրվա ավարտը զրկվել է խոսքի իրավունքից։ Բողոքի նշան որպես, խմբակցությունը լքել է նիստերի դահլիճը։
Այս առթիվ կազմակերպված ասուլիսում փոխխոսնակն ընդգծել է, որ առաջնորդվել է բացառապես ԱԺ նիստի ընթացքում կարգուկանոն և լռություն պահպանելու պահանջներով։ Ալեքսանյանի խոսքով, ինքը մեղավոր չէ միջադեպի մեջ։ «Ոչ մի վեճ չի եղել, ես ինչպե՞ս կարող էի սրել իրավիճակը։ Ես մինչև վերջ շփվել եմ պարոն Ղազինյանի հետ, և դուք ականատեսն եք եղել դրան», - նշել է Վահագն Ալեքսանյանը։ Նա նշել է, որ, չնայած նախագահողի դիտողությանը, պատգամավոր Դավիթ Ղազինյանը շարունակել է խոսել։ Փոխխոսնակն ընդգծել է, որ նույնիսկ երբ նախագահողը Ղազինյանից պահանջել է դուրս գալ նիստերի դահլիճից, վերջինս առարկել է՝ ասելով, որ դահլիճը կլքի, երբ ինքը հարկ համարի, ինչը գործող օրենսդրության խախտում է, և այս դեպքում նիստը վարողը պարտավոր է հրավիրել անվտանգության ծառայության աշխատակիցներին՝ խորհրդարանի բնականոն աշխատանքն ապահովելու համար։ «Ամեն ինչ, ինչ տեղի է ունեցել, տեղի է ունեցել բացառապես «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի շրջանակներում։ Մինչև վերջին պահը ես պարոն Ղազինյանի հետ խոսում էի «Դուք»-ով և անում էի ամեն ինչ, որպեսզի իջեցնեմ լարվածության աստիճանը», - ասել է փոխխոսնակը։
Նա համաձայն չէ ընդդիմության ներկայացուցիչների այն պնդումների հետ, թե իրենց ելույթների ժամանակ Ալեքսանյանը հաճախ ընդհատել է իրենց։ Փոխխոսնակի խոսքով, եթե պատգամավորը, ամբիոնից ելույթ ունենալով, դիմում էապատեղեկատվության, նախագահողը պարտավոր է միջամտել՝ հստակություն մտցնելու համար։ Մասնավորապես, նա մատնանշել է ԱԺ պատգամավոր Արեգա Հովսեփյանի պնդումը, որը հայտարարել էր, թե վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար, իսկ այժմ՝ ԱԺ պատգամավոր Արայիկ Հարությունյանը իրեն հարցրել է, թե արդյոք ինքը ճանաչում է Արցախն Ադրբեջանի կազմում։ Մինչդեռ Արայիկ Հարությունյանի կողմից նման հարց չի եղել։ «Եվ ես ուղղակի ուզում էի հիշեցնել նրան այդ մասին», - ասել է փոխխոսնակը՝ նշելով, որ իր վրա մեղք չի տեսնում այն բանում, որ խորհրդարանական ընդդիմությունը որոշել է կիրառել նոր քաղաքականություն։