


Արմինֆո. Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն եւ Վրաստանում Թուրքիայի դեսպան Մուսթաֆա Թյուրքերը օգոստոսի 20-ին կայացած հանդիպմանը քննարկել են երկու երկրների միջեւ ռազմավարական գործընկերությունը եւ երկկողմ հարաբերությունների հետագա խորացման հնարավորությունները:
Ինչպես հաղորդում է Վրաստանի Առաջին ալիքը, հղում անելով Վրաստանի կառավարության աշխատակազմին, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային համատեղ նախագծերը և առևտրատնտեսական կապերի ամրապնդման կարևորությունը: Այդ համատեքստում ընդգծվել է Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման կարևորությունը։


