


Արմինֆո. Վերացվել է «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը։ Այդ մասին հաղորդել է փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ սոցիալական ցանցերում։
«Ինչպես և նվազագույն ակնկալիքս էր` Վերաքննիչ դատարանի որոշմամբ վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը: Մնացած մասով կալանքը մնաց անփոփոխ», - գրել է փաստաբանը:
Հարկ է հիշեցնել, որ Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել էր, ապա կալանավորվել հուլիսի 9-ին: Նրան մեղսագրվում է պետական գաղտնիք պարունակող տեղեկատվության հրապարակում (Քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մաս), սակայն նա չի ընդունում մեղքը: Առաջին ատյանի դատավոր Մանվել Շահվերդյանն ավելի վաղ Մանուկյանին արգելել էր շփվել նույնիսկ իր անչափահաս դստեր հետ:
Նրա գործի նախաքննությունն ավարտվել է ։ Մանուկյանը կասկածվում է կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանին ՀՀ զինված ուժերի վերաբերյալ գաղտնի տվյալներ փոխանցելու մեջ, որոնք ներկայացվել են խորհրդարանում փակ խորհրդակցության ժամանակ:


