
Արմինֆո. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ գործընթացները վաղուց դուրս են եկել իրավական հարթությունից և անցել քաղաքական հարթություն: Այդ մասին օգոստոսի 31-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահի փաստաբան Արամ Օրբելյանը։
Այդ առնչությամբ նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ վերջին օրերին իրենք տեսնում են այդ գործին հրապարակայնության հաղորդում։ Օրինակ, ինչպես նկատել է փաստաբանը, ինչ-որ տեղեկատվություն է տարածում ՀՀ քննչական կոմիտեն, ինչ-որ տեղեկատվություն այդ գործի շրջանակներում քննարկվում է խորհրդարանում: "Այսինքն՝ ակնհայտ է, որ այս գործընթացը վաղուց դուրս է եկել իրավական հարթությունից և անցել քաղաքական հարթություն։ Կա կանխակալ հանրայնացում հասկացություն։ Սա փորձ է, հաշվի առնելով դատական ատյաններում առկա խնդիրները, ինչ-որ շոկային տեղեկություն տարածել, որպեսզի հետագայում, եթե ոչինչ չստացվի, հնարավոր լինի մեղքը տեղափոխել դատավորի վրա", - պարզաբանել է փաստաբանը։ Խոսելով բուն մեղադրանքի մասին ՝ Օրբելյանը նշել է, որ այն կառուցված է ինչ-որ ենթադրությունների հիման վրա։ "Եվ խնդիրը ահա թե որն է. երբ մարդը ցանկանում է պաշտպանել սեփական իրավունքները, նա պետք է իմանա, թե ինչից պետք է պաշտպանվի։ Մասնավորապես, ինչ գործողություններ են վերագրվում իրեն կամ ինչ չի արել, որ պետք է իրականացներ օրենքով։ Այս դեպքում մենք չգիտենք, թե ինչի մասին է խոսքը։ Մեղադրանքում, օրինակ, գրված է, որ կառավարության անդամները ենթարկվում են նախագահին։ Եվ, իհարկե, հաշվի առնելով այն, ինչ այսօր տեղի է ունենում մեր երկրում, հասկանալի է, որ գործող իշխանությունը հենց այդպես էլ ղեկավարում է երկիրը, բայց դա չի նշանակում, որ այդպես պետք է լինի։ Քանի որ կա այնպիսի հասկացություն, ինչպես՝ սահմանադրական մարմինների տարանջատումը։ Եվ այնտեղ կա, օրինակ, այսպիսի նախադասություն․ "Նախագահ Քոչարյանն իր ենթակաների միջոցով ապահովել է կառավարության որոշման նախագծի կազմումը"։ Մինչդեռ, նախագիծը կազմվել է ինչ-որ նախարարությունում, քննարկվել է կառավարությունում, դրանից հետո այն ընդունել է ։ Նախագահը տվյալ դեպքում միայն մեկ գործողություն է իրականացրել՝ վավերացրել է կառավարության որոշումը", - պարզաբանել է Օրբելյանը։
Փաստաբանն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ չկա այնպիսի ընթացակարգ, ըստ որի, նախագահը չպետք է դա աներ, մինչդեռ, մեղադրանքն ամբողջությամբ կառուցված է դրա վրա: "Եվ գործի շրջանակներում մշտապես օգտագործվում են միմյանց հետ չհամադրվող հանգամանքներ, որոնց կապը մենք չենք կարող գտնել։ Եվ պարզ չէ նաև, թե ինչպես կարող էր Ռոբերտ Քոչարյանը խոչընդոտել գործի քննությանը, գտնվելով ազատության մեջ, հաշվի առնելով, որ իր կատարած միակ գործողությունը կառավարության համաձայնագրի վավերացումն էր: Փորձեցինք հասկանալ, թե ինչու է խափանման միջոց ընտրվել հենց կալանավորումը։ Եվ այստեղ ամեն ինչ ակնհայտ է ՝ դա քաղաքական, այլ ոչ թե իրավական գործընթաց է, և եթե անգամ դա լիներ ինչ-որ տնտեսական գործընթաց, ապա, նույնիսկ, այդ դեպքում կալանք չէր կիրառվի", - նշել է փաստաբանը։
Վերջում Օրբելյանը հաղորդել է, որ իրենք պատրաստվում են բողոքարկել ՀՀ երկրորդ նախագահի կալանավորման որոշումը՝ հենց որ իրենց ձեռքին լինի դատարանի որոշումը: "Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշումը դեռ չենք ստացել։ Ստանալուց հետո, ըստ երեւույթին, բողոքարկման գործընթաց կսկսվի", - ասել է Օրբելյանը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 25-ին ԱԱԾ աշխատակիցները խուզարկություններ էին իրականացրել ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի բնակարանում և Քոչարյանի ընտանիքի հետ փոխկապակցված ընկերություններում: Այնուհետև Ռոբերտ Քոչարյանն ու Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել էին և տարվել Հակակոռուպցիոն կոմիտե՝ հարցաքննության: Սակայն մոտ երկու շաբաթ առաջ սրտի վիրահատության ենթարկված Ռոբերտ Քոչարյանի վիճակը կտրուկ վատացել էր, և նրան տեղափոխել էին հիվանդանոց: Ռոբերտ Քոչարյանին նույն օրը մեղադրանք էր առաջադրվել առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, պաշտոնեական դիրքի չարաշահման և խոշոր կաշառք ստանալու համար: Գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ևս 9 անձի: Օգոստոսի 27-ին Քոչարյանը Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ երկու ամսով կալանավորվել է։