


Արմինֆո. ՀՅԴ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանն ընդգրկվել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի կազմում: Այդ մասին հաղորդել են քաղաքական ուժի մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ նման որոշում է կայացվել այն բանից հետո, երբ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Թադևոս Ավետիսյանը դադարեցրել է աշխատանքը Գերագույն մարմնի կազմում: "Գառնիկ Դանիելյանը Գերագույն մարմնի կազմը համալրել է ՀՅԴ կանոնադրությամբ սահմանված կարգով՝ այն բանից հետո, երբ ԱԺ նախկին պատգամավոր Թադևոս Ավետիսյանը Մրցակցության և սպառողների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի անդամ ընտրվելու կապակցությամբ կասեցրել է կուսակցական գործունեությունը և դադարեցրել աշխատանքը Գերագույն մարմնի կազմում", - ամփոփել են ՀՅԴ-ում:


