Երեքշաբթի, 1 Սեպտեմբերի 2026 14:57
Ալեքսանդր Ավանեսով

Գագիկ Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է նոր հանրային քրեական հետապնդում․ Դատախազություն

Գագիկ Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է նոր հանրային քրեական հետապնդում․ Դատախազություն

Արմինֆո. Դատախազի՝ 2026 թվականի օգոստոսի 29-ի որոշմամբ՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի նկատմամբ, Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում, 2026 թվականի հունիսի 7-ին հարուցված հանրային քրեական հետապնդումը փոփոխվել և լրացվել է, ինչպես նաև նրա նկատմամբ հարուցվել է նոր հանրային քրեական հետապնդում:

 

ՀՀ գլխավոր դատախազության հաղորդագրության համաձայն, նրան մեղսագրվում է․

 

1. «Պրոգրես Արմենիա» ՍՊ և «Լոկալ Դիվելոփերզ» ՍՊ ընկերությունների տնօրեն Ս.Մ.-ից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալ և դրա դիմաց գույք ձեռք բերել

Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գ.Խ.-ն մեղադրվում է 2008-2010 թվականների ընթացքում «Պրոգրես Արմենիա» ՍՊ և «Լոկալ Դիվելոփերզ» ՍՊ ընկերությունների տնօրեն Ս.Մ.-ից՝ իր կողմից ծառայության գծով ընդհանուր հովանավորչություն իրականացնելու, հարկային և մաքսային մարմինների կողմից ընկերությունների գործունեության համար խոչընդոտներ չստեղծելու, վարչական միջամտությունից տնտեսական գործունեությունը հնարավորինս զերծ պահելու, վերահսկողական գործառույթները մեղմելու և առանձին դեպքերում առավել բարենպաստ վարչական ակտեր կայացնելու համար որպես կաշառք անշարժ գույքեր ստանալու համար։

 

Գ.Խ-ի որդու՝ Գր.Խ.-ի անվամբ ձևակերպվել են Երևան քաղաքի Հյուսիսային պողոտա 3 հասցեում գտնվող երկու բնակարան և չորս ավտոհանգրվան, իսկ Գ.Խ-ի որդիներ Գր.Խ.-ի և Ա.Խ.-ի անվամբ՝ Հյուսիսային պողոտա 5 հասցեի շենքում գտնվող երեք տարածք։

Գույքերի հանցավոր ծագումը քողարկելու և դրանց ձեռքբերմանն օրինական տեսք տալու նպատակով գործարքներն իրականացվել են ձևական առուվաճառքի պայմանագրերով, որոնցում նշվել են գույքերի շուկայական արժեքից էականորեն ցածր գներ։ Այն է՝ անշարժ գույքերի օտարման վերաբերյալ ձևական կնքված առուվաճառքի պայմանագրերում ձեռք բերման ընդհանուր արժեքը կազմել է 484 միլիոն դրամ, մինչդեռ գործարքների կնքման ժամանակ դրանց ընդհանուր շուկայական արժեքը կազմել է 2 միլիարդ 179 միլիոն 51 հազար դրամ:

 

2. «Դիլիջան» ուսումնական կենտրոնի շինարարական աշխատանքների շրջանակում՝ ի թիվս այլնի, 174 միլիոն 581 հազար դրամի վատնում

 

Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գ.Խ.-ն մեղադրվում է պետական բյուջեի միջոցներից, ի թիվս այլնի, 174 միլիոն 581 հազար դրամ վատնելու համար:

 

Մասնավորապես, 2011-2017 թվականներին «Դիլիջան» ուսումնական կենտրոնի վերակառուցման և գույքով ապահովելու նպատակով՝ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և Ֆինանսների նախարարության կողմից կնքվել են մի շարք պայմանագրեր, որոնցից 21-ը՝ «Սահակյանշին» ՓԲ ընկերության հետ։ Դրանցից 12 պայմանագրերով նախատեսվել են կենտրոնի շենք-շինությունները 30 մմ հաստությամբ տրավերտինե սալիկներով երեսապատելու աշխատանքներ։

Կատարողական ակտերով արձանագրվել է 17506,371 քմ ծավալով աշխատանքների կատարում՝ ընդհանուր 714 միլիոն 451 հազար դրամ արժեքով, մինչդեռ փաստացի կատարված աշխատանքների ծավալը կազմել է 15411,3 քմ՝ կատարողական ակտերում նշվածից 2095,071 քմ-ով պակաս։

 

Փաստացի չկատարված 2095,071 քմ աշխատանքների դիմաց պետական միջոցներից վճարվել է 85 միլիոն 497 հազար դրամ, իսկ փաստացի կատարված աշխատանքների յուրաքանչյուր քառակուսի մետրի համար՝ միջին շուկայական արժեքից ավելի վճարված գումարի արդյունքում, «Սահակյանշին» ՓԲ ընկերությանը հավելյալ վճարվել է ևս 89 միլիոն 83 հազար դրամ։

 

3. Բրյուսովի անվան համալսարանին պատկանող՝ 208 միլիոն 908 հազար դրամ արժեքով գույքի ապօրինի օտարման սխեմա

 

Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գ.Խ.-ն մեղադրվում է իր որդու՝ Ա.Խ.-ի, ինչպես նաև իրենց հետ փոխկապակցված Հ.Թ.-ի և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ՝ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունների չարաշահման միջոցով «Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» ՊՈԱԿ-ին պատկանած՝ Երևան քաղաքի Պուշկինի փողոցի 38/1 շենքի թիվ 59 հասցեում գտնվող 451,1 քմ մակերեսով անշարժ գույքը և դրա անբաժանելի մաս կազմող հողամասը հանցավոր ճանապարհով ձեռք բերելու գործընթացին մասնակցելու համար:

 

Գույքը ձևականորեն ձեռք է բերվել Գ.Խ.-ի և Ա.Խ.-ի հետ փոխկապակցված Հ.Թ.-ի անվամբ՝ 215 միլիոն 228 հազար դրամով, իսկ հետագայում՝ 2017 թվականին, 75 միլիոն դրամով՝ ձևական առուվաճառքի պայմանագրի հիման վրա, գրանցվել է Գ.Խ.-ի որդու՝ Ա.Խ.-ի անվամբ։ Մինչ այդ, ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Ա.Ա.-ի և Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի ռեկտոր Գ.Գ.-ի միջև ձեռք բերված նախնական համաձայնությամբ, որոշում է կայացվել արհեստականորեն՝ 25 տոկոսով բարձրացնել համալսարանի դասախոսների աշխատավարձերը (Գ.Գ.-ն ՊՈԱԿ-ի դասախոսական կազմի 25 տոկոսով բարձրացված աշխատավարձերը հետագայում նվազեցրել է և վերականգնել աշխատավարձերի նախկին չափը), որպեսզի ՊՈԱԿ-ի համար ստեղծվի ֆինանսական լրացուցիչ ծանրաբեռնվածություն: ՊՈԱԿ-ի ֆինանսական կայունությունը «վերականգնելու» նպատակով՝ Գ.Գ.-ն դիմել է ՀՀ կրթության և գիտության նախարար Ա.Ա.-ին, ինչից հետո Ֆինանսների նախարարության և ՊՈԱԿ-ի միջև կնքված վարկային պայմանագրի շրջանակներում, Ֆինանսների նախարարության կողմից տրամադրվել է 200 միլիոն դրամի չափով բյուջետային վարկ: Մինչդեռ, ըստ նախահաշվի կատարողականի՝ ՊՈԱԿ–ի բյուջեում տարեվերջում գումարի չափը կազմել է 541 միլիոն 562 հազար դրամ:

 

Վարկը մարելու պատրվակով, իրականում, սակայն, ք․ Երևան Պուշկին 38/1 հասցեում գտնվող տարածքը ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գ.Խ.-ին և նրա որդուն՝ Ա.Խ.-ին անխոչընդոտ «օտարելու» նպատակով՝ ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Ա.Ա.-ն հանձնարարել է ՊՈԱԿ–ի ռեկտոր Գ.Գ.-ին հանդես գալ նշված անշարժ գույքն օտարելու և ստացված գումարով վարկային պարտավորությունները մարելու առաջարկությամբ: Ա.Ա.-ի հանձնարարության հիման վրա՝ Գ.Գ.-ն և Ար.Ա.-ն 2014 թվականի սեպտեմբերի 10-ին, անտեսելով «Կրթության մասին» օրենքի 45-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված արգելքը, հաշվի չառնելով նաև այն, որ վարկային միջոցների մարման վերջնաժամկետին առկա է եղել դեռևս 11 ամիս և ՊՈԱԿ-ի ֆինանսական վիճակը թույլ է տվել մարել վարկային պարտավորությունները, գրություն են հասցեագրել ՀՀ կրթության և գիտության նախարար Ա.Ա.-ին՝ խնդրելով համալսարանի ֆինանսական վիճակի արագ կայունացման նպատակով օտարել ՊՈԱԿ-ի վերոնշյալ գույքը:

 

Արդյունքում՝ Գ.Խ.-ի և Ա.Խ.-ի հետ փոխկապակցված Հ.Թ.-ն 215 միլիոն 228 հազար դրամով ձեռք է բերել Երևան քաղաքի Պուշկինի փողոցի 38/1 շենքի թիվ 59 հասցեում գտնվող՝ 451,1 քմ մակերեսով անշարժ գույքը, որը 2017 թվականին, 75 միլիոն դրամով՝ ձևական առուվաճառքի պայմանագրի հիման վրա, գրանցվել է Գ.Խ.-ի որդու՝ Ա.Խ.-ի անվամբ:

 

4. Առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում՝ 151 միլիոն 126 հազար դրամի հանցավոր ծագումը քողարկելու եղանակով

 

Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գ.Խ.-ն մեղադրվում է «Հղկող հաստոց» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Վ.Ս.-ի և իր ազգական Ռ.Գ.-ի հետ նախնական համաձայնությամբ 151 միլիոն 126

հազար դրամի փողերի լվացում կատարելու համար:

 

Մասնավորապես՝ 2009 թվականի հուլիսի 15-ին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի հիման վրա Ռ.Գ.-ի անվամբ ձեռք է բերվել Գյումրի քաղաքի Գ. Նժդեհի փողոց 1/2 հասցեում գտնվող անշարժ գույքերի համալիրը, որը ներառել է 6,4199 հա հողամաս, դրա վրա գտնվող 13,678.20 քմ մակերեսով գլխավոր մասնաշենք, 866,26 քմ մակերեսով եռակցման արտադրամաս, երկու՝ 534,96 քմ մակերեսով անգար, 292,91 քմ մակերեսով վարչական մաս, 18 քմ և 72 քմ մակերեսով տնակներ, ինչպես նաև տարբեր մակերեսներով պարիսպներ։ Նշված անշարժ գույքի կադաստրային ընդհանուր արժեքը կազմել է 122 միլիոն 876 հազար դրամ։

Անշարժ գույքը, որի սեփականության իրավունքը գրանցվել է Ռ.Գ.-ի և Ռ.Գ.-ի կնոջ՝ Ձ.Գ.-ի անուններով, հետագայում մի քանի անգամ օգտագործվել է որպես փոխկապակցված երրորդ անձանց պարտավորությունների ապահովման միջոց։ Այն է՝ 2013 թվականի դեկտեմբերի 12-ին գույքը գրավադրվել է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ում՝ «ՅՈՒՔՈՄ» ՍՊԸ-ի տնօրեն Հ.Ե.-ին և «ԱՅՅՈՒՆԵԹՖՈՐՔՍ» ՍՊԸ-ի տնօրեն Ա.Ե.-ին տրամադրված 10 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պարտավորության ապահովման նպատակով։

 

2016 թվականի նոյեմբերի 10-ին, նույն գույքը գրավադրվել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ում՝ Ա.Ե.-ին տրամադրված 4,8 միլիարդ դրամի պարտավորության ապահովման նպատակով։

 

2016 թվականի դեկտեմբերի 12-ին անշարժ գույքը կրկին գրավադրվել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ում՝ «Յուքոմ» ՍՊԸ-ի տնօրեն Հ.Ե.-ին տրամադրված 28 միլիոն ԱՄՆ դոլարի պարտավորության ապահովման նպատակով։

 

2023 թվականի հոկտեմբերի 27-ին նույն անշարժ գույքը գրավադրվել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ում՝ «Յուքոմ» ՍՊԸ-ին տրամադրված 30 միլիարդ դրամ գումարի պարտավորության ապահովման նպատակով։

 

Վերոնշյալ գործողությունների արդյունքում՝ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը և դրա շարժընթացի ու շրջանառության հետևանքով ստացված եկամուտները ներդրվել են օրինական շրջանառության մեջ, ստացել օրինական տեսք և թաքցվել է դրանց իրական բնույթը, ծագման աղբյուրը և շարժը։

 

Այսպիսով, Գ.Խ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդվածի 1-ին մասով, 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով։

 

2026 թվականի օգոստոսի 24-ին ստացվել են ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գ.Խ.-ի վերաբերյալ 2025 թվականի հունիսի 19-ին և 2026 թվականի հունիսի 22-ին նշանակված դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննությունների արդյունքները:

 

Դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննությունների արդյունքներով արձանագրվել է, որ Գ.Խ.-ն կարիք չի ունեցել վիրահատական միջամտության, դրա անհրաժեշտությունը ներկա պահին կարող է դիտարկվել Գ.Խ.-ի ՄՌՏ հետազոտության ենթարկվելուց հետո (Գ.Խ.-ն հրաժարվել է ՄՌՏ հետազոտությունից): Համապատասխան ցուցման առկայության դեպքում, վիրահատությունը հնարավոր է կատարել Հայաստանի Հանրապետության բժշկական հիմնարկությունների մասնագիտացված բաժանմունքներում: Ընդ որում, վիրահատության կատարման համար ներկայում ՀՀ-ում առկա են հնարավոր գործիքակազմերը, տեխնիկական միջոցները և մասնագետները՝ ովքեր կարող են կատարել և կատարում են այդպիսի վիրահատական միջամտություններ:

Հանձնաժողովային փորձաքննության եզրակացությամբ արձանագրվել է նաև, որ Գ.Խ.-ն չունի այնպիսի առողջական խնդիրներ, որոնք կարող են խոչընդոտ հանդիսանալ նրա կողմից քրեական վարույթով որևէ վարութային գործողության մասնակցելու համար։      

 

Աղբյուրը հիշեցնում է, որ 2020 թվականից Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների իրավասու մարմինների միջև սկսվել էր համագործակցություն՝ ֆինանսների նախկին նախարար Գ.Խ.-ին և նրա ընտանիքին պատկանող՝ ԱՄՆ-ում գտնվող առանձնատան արգելադրման և հետագայում՝ գույքի վաճառքից ստացված դրամական միջոցները ՀՀ-ին վերադարձնելու նպատակով։

 

Համագործակցության արդյունքում, 2022 թվականի մայիսին ամերիկյան կողմը առանձնատան բռնագանձման գործընթաց էր սկսել. քաղաքացիական հայց է ներկայացրել դատարան։

2024 թվականի հունիսի 14-ին Գր.Խ.-ն և Ա.Խ.-ն, ԱՄՆ շրջանային դատարան էին ներկայացրել հաշտություն կնքելու վերաբերյալ խնդրանք:
 

Արդյունքում՝ ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի և Գր.Խ.-ի ու Ա.Խ.-ի միջև կնքվել էր հաշտության մասին համաձայնություն, որը հաստատվել էր դատարանի 2024 թվականի հունիսի 25-ի որոշմամբ ու հրապարակվել հուլիսի 5-ին:

 

Հաշտության համաձայնության հիման վրա՝ 2025 թվականի հունվարի 7-ին առանձնատունն աճուրդով վաճառվել էր 36 միլիոն ԱՄՆ դոլարով, որի  85 տոկոսը փոխանցվել է ԱՄՆ  կառավարությանը, 15 տոկոսը՝ վերոնշյալ ընտանիքին: Հաշտության համաձայնության տեքստում ամրագրված է ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտի մտադրությունը՝ առաջարկելու ԱՄՆ կառավարությանը, 85 տոկոս գումարից իրենց կատարած ծախսերը հանելուց հետո, մնացած գումարը Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու վերաբերյալ։

 

«Հիշեցնենք նաև, որ Հակակոռուպցիոն քրեական դատարանում է քննվում Գ.Խ.-ի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու, փողերի լվացմանը հանցակցելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու վերաբերյալ քրեական գործը, իսկ Գ.Խ.-ի որդի Ա.Խ.-ի և եղբորորդի Ար.Խ.-ի, «Մուլտի գրուպ կոնցեռն»-ի գլխավոր տնօրեն Ս.Ա.-ի և բանկերից մեկի աշխատակից Ա.Պ.-ի վերաբերյալ քրեական գործը քննվում է նույն դատարանում՝ այլ դատավորի վարույթում: Դատարան հանձնված այս գործով վերոնշյալ անձանց նկատմամբ հանրային քրեական հետապնդումներ են հարուցված պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելու, պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով գույքի յուրացմանն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու, ինչպես նաև փողերի լվացման համար: Այս գործով նաև 2026 թվականի հուլիսի 2-ին բավարարվել են դատախազի միջնորդությունները. Ա.Խ.-ի և Ար.Խ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։  Նրանց  նկատմամբ  կիրառված 200 միլիոն դրամ գրավը կդառնա պետության եկամուտ։

 

Քրեական վարույթներից բացի, Հակակոռուպցիոն դատարանում քննվող՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցերի շրջանակում ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գ.Խ.-ից և նրան փոխկապակցված անձանցից, այդ թվում՝ որդիներից, պահանջվում է բռնագանձել.

193 անշարժ գույք, որն ի թիվս այլնի ներառում է 46 բնակարան Կենտրոն վարչական շրջանում, 89 անշարժ գույք Կոտայքի մարզում;   29 իրավաբանական անձում մասնակցություն, որոնց թվում են «ՄԵԳԱՍՊՈՐՏ» ՍՊԸ-ն, «ՄԵԳԱ ՖՈՒԴ» ՍՊԸ-ն;   14 շարժական գույք;   շուրջ 1 միլիարդ 451 միլիոն ԱՄՆ դոլարի չափով ձեռքբերված պարտատոմսեր;   շուրջ 147 հազար ԱՄՆ դոլար ավանդ;   շուրջ 23 միլիոն 81 հազար ԱՄՆ դոլարի, 409 միլիոն 806 հազար ՀՀ դրամի և 9750 եվրոյի չափով փոխառության պահանջի իրավունք;   շուրջ 17 միլիարդ 761,5 միլիոն դրամ», - ասվում է հաղորդագրությունում:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդել է երկրի զինված ուժերի զինծառայողի մահվան հերթական դեպքի մասինՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդել է երկրի զինված ուժերի զինծառայողի մահվան հերթական դեպքի մասին
Նոբելյան կոմիտեն վստահ չէ՞ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման հարցումՆոբելյան կոմիտեն վստահ չէ՞ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման հարցում
ՀՀ ԱԱԾ-ն ընդօրինակում է միջազգային առաջատար փորձը սահմանների պահպանության ոլորտումՀՀ ԱԱԾ-ն ընդօրինակում է միջազգային առաջատար փորձը սահմանների պահպանության ոլորտում
Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակությունը շնորհավորել է Երևանին 2808-ամյակի կապակցությամբՀայաստանում Եվրոպական Միության պատվիրակությունը շնորհավորել է Երևանին 2808-ամյակի կապակցությամբ
Սամվել Կարապետյան․ մեր մայրաքաղաքը, որը Էրեբունիից վերածվել է Երևանի, երբեք Էրիվան չի դառնաՍամվել Կարապետյան․ մեր մայրաքաղաքը, որը Էրեբունիից վերածվել է Երևանի, երբեք Էրիվան չի դառնա
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդների գործով դատական նիստը հետաձգվել է մինչև նոյեմբերի 9-ը«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդների գործով դատական նիստը հետաձգվել է մինչև նոյեմբերի 9-ը
Հարուցվել է քրեական գործ՝ 3.2 միլիարդ դրամ արժողությամբ 80 գնման ընթացակարգ, որոնց մեջ ներգրավված են եղել կեղծ հաճախորդներՀարուցվել է քրեական գործ՝ 3.2 միլիարդ դրամ արժողությամբ 80 գնման ընթացակարգ, որոնց մեջ ներգրավված են եղել կեղծ հաճախորդներ
Հայաստանում օդի ջերմաստիճանը առաջիկա հինգ օրերին էապես չի փոխվիՀայաստանում օդի ջերմաստիճանը առաջիկա հինգ օրերին էապես չի փոխվի
Հայաստանի Ներքին գործերի նախարարությունը կոչ է անում քաղաքացիներին չտրվել վարորդական իրավունքի խաբեբաների խորամանկություններին։Հայաստանի Ներքին գործերի նախարարությունը կոչ է անում քաղաքացիներին չտրվել վարորդական իրավունքի խաբեբաների խորամանկություններին։
Երևանը կնշի իր 2808-ամյակըԵրևանը կնշի իր 2808-ամյակը
ՀԱԵ բարձրագույն հոգևորականությունը դատապարտել է Հայաստանի իշխանությունների հակաեկեղեցական արշավը և խորհրդարանի կողմից ստեղծված Հայոց եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողովըՀԱԵ բարձրագույն հոգևորականությունը դատապարտել է Հայաստանի իշխանությունների հակաեկեղեցական արշավը և խորհրդարանի կողմից ստեղծված Հայոց եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողովը
Հայաստանի վարչապետի մամուլի ծառայությունում հերքել են Թուրքմենստանում Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ նրա եռակողմ հանդիպման փաստըՀայաստանի վարչապետի մամուլի ծառայությունում հերքել են Թուրքմենստանում Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ նրա եռակողմ հանդիպման փաստը
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակում Հայաստանում է Գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակում Հայաստանում է Գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը 
Հայաստանում շարունակվում է մշակութային ժառանգության 17 օբյեկտների վերականգնումը․ ԿԳՄՍՆՀայաստանում շարունակվում է մշակութային ժառանգության 17 օբյեկտների վերականգնումը․ ԿԳՄՍՆ
Հայաստանի գյուղերից մեկի բնակիչները փակել են միջպետական նշանակության մայրուղին ՝ լոլիկի իրացմանն առնչվող խնդիրների պատճառովՀայաստանի գյուղերից մեկի բնակիչները փակել են միջպետական նշանակության մայրուղին ՝ լոլիկի իրացմանն առնչվող խնդիրների պատճառով
Հայաստանի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի գործընկերոջ հետՀայաստանի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի գործընկերոջ հետ
ԲՀԿ մամուլի քարտուղար. Վերաքննիչ դատարանը մերժել է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ պաշտպանական կողմի միջնորդությունըԲՀԿ մամուլի քարտուղար. Վերաքննիչ դատարանը մերժել է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ պաշտպանական կողմի միջնորդությունը
Ծառուկյանի կուսակցությունում հաղորդել են գործարարի անվան միջազգային մրցանակ հիմնելու մասինԾառուկյանի կուսակցությունում հաղորդել են գործարարի անվան միջազգային մրցանակ հիմնելու մասին
Սամվել Կարապետյան. իրական ընդդիմադիր ուժերին միավորելու քայլեր կձեռնարկվեն, որից հետո կսկսվի պայքար միասնական ճակատովՍամվել Կարապետյան. իրական ընդդիմադիր ուժերին միավորելու քայլեր կձեռնարկվեն, որից հետո կսկսվի պայքար միասնական ճակատով
Հայաստանն ու Նորվեգիան հանդես են եկել երկկողմ համագործակցության խորացման օգտինՀայաստանն ու Նորվեգիան հանդես են եկել երկկողմ համագործակցության խորացման օգտին
Երեք ֆրանսախոս գրողներ Newmag Francofest 2026-ին կներկայացնեն իրենց հայերեն թարգմանված գրքերըԵրեք ֆրանսախոս գրողներ Newmag Francofest 2026-ին կներկայացնեն իրենց հայերեն թարգմանված գրքերը
Արամ Վարդևանյանն Իտալիայի դեսպանին ներկայացրել է իր դիտարկումները Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության և իրավունքի գերակայության հարցերի վերաբերյալԱրամ Վարդևանյանն Իտալիայի դեսպանին ներկայացրել է իր դիտարկումները Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության և իրավունքի գերակայության հարցերի վերաբերյալ
Ռուբեն Ռուբինյանը Սատու Կոյվուի հետ քննարկել է տարածաշրջանային կայունության և անվտանգության ապահովման հարցերՌուբեն Ռուբինյանը Սատու Կոյվուի հետ քննարկել է տարածաշրջանային կայունության և անվտանգության ապահովման հարցեր
Քրեական ոստիկանության աշխատակիցները կանխել են քրեական հեղինակության մասնակցությամբ արյունալի պարզաբանումՔրեական ոստիկանության աշխատակիցները կանխել են քրեական հեղինակության մասնակցությամբ արյունալի պարզաբանում
«Ուժեղ Հայաստանը» ողջունում է Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայերին«Ուժեղ Հայաստանը» ողջունում է Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայերին
Իրանի նախագահն առաջարկել է ստեղծելԻրանի նախագահն առաջարկել է ստեղծել"ԱՊՀ+1" ձևաչափ
Հայաստանը նախատեսում է մինչև 2029 թվականը ամբողջությամբ բարեփոխել  երեխաների պաշտպանության համակարգըՀայաստանը նախատեսում է մինչև 2029 թվականը ամբողջությամբ բարեփոխել երեխաների պաշտպանության համակարգը
Դատախազությունը պահանջում է Դիլիջան վերադարձնել Ռուսաստանում Հայաստանի դեսպանի կողմից անօրինական կերպով ձեռք բերված մանկապարտեզըԴատախազությունը պահանջում է Դիլիջան վերադարձնել Ռուսաստանում Հայաստանի դեսպանի կողմից անօրինական կերպով ձեռք բերված մանկապարտեզը
Արթիկ համայնքը նախկինում բռնագրավված մանկապարտեզի շենքի համար կստանա 12.4 միլիոն դրամի չափով փոխհատուցումԱրթիկ համայնքը նախկինում բռնագրավված մանկապարտեզի շենքի համար կստանա 12.4 միլիոն դրամի չափով փոխհատուցում
Ազգային ժողովի նախագահը հաստատեց «եկեղեցու ճգնաժամը» հետաքննող քննչական հանձնաժողովի կազմըԱզգային ժողովի նախագահը հաստատեց «եկեղեցու ճգնաժամը» հետաքննող քննչական հանձնաժողովի կազմը
Պուտին. Որոշ ազգային սահմանափակումների վերացումը թույլ կտա ԱՊՀ-ին հասնել շատ ավելի մեծ հաջողություններիՊուտին. Որոշ ազգային սահմանափակումների վերացումը թույլ կտա ԱՊՀ-ին հասնել շատ ավելի մեծ հաջողությունների
Մանե Թանդիլյան. Ադրբեջանը չի պատրաստվում սահմանազատել սահմանը, հայկական կողմը պետք է դիմի իր միջազգային գործընկերներինՄանե Թանդիլյան. Ադրբեջանը չի պատրաստվում սահմանազատել սահմանը, հայկական կողմը պետք է դիմի իր միջազգային գործընկերներին
Լուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականինԼուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականին
Հայաստանի դատարանը մեղավոր է ճանաչել Ամենայն հայոց կաթողիկոսի եղբորը և զարմիկին նախընտրական քարոզարշավին խոչընդոտելու մեջՀայաստանի դատարանը մեղավոր է ճանաչել Ամենայն հայոց կաթողիկոսի եղբորը և զարմիկին նախընտրական քարոզարշավին խոչընդոտելու մեջ
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ էՓաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
Անկախ Պետությունների Համագործակցության Պետությունների Ղեկավարների Խորհրդի նեղ կազմով նիստն անցկացվում է Ավազա հանգստավայրումԱնկախ Պետությունների Համագործակցության Պետությունների Ղեկավարների Խորհրդի նեղ կազմով նիստն անցկացվում է Ավազա հանգստավայրում
Դատախազությունը քրեական գործ է հարուցել ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի դեմ դատարանԴատախազությունը քրեական գործ է հարուցել ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի դեմ դատարան
Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց Իտալիայից կաթոլիկ ուխտավորներինԱմենայն հայոց կաթողիկոսն ընդունեց Իտալիայից կաթոլիկ ուխտավորներին
Ներքին գործերի նախարարության ստորաբաժանումները պատրաստվում են COP-17 ֆորումի անվտանգությունն ապահովելՆերքին գործերի նախարարության ստորաբաժանումները պատրաստվում են COP-17 ֆորումի անվտանգությունն ապահովել
Եվրոպական խորհրդարանը բանաձև ընդունեց Ադրբեջանի վերաբերյալ, որում նաև հիշատակվում են Բաքվում պահվող հայերըԵվրոպական խորհրդարանը բանաձև ընդունեց Ադրբեջանի վերաբերյալ, որում նաև հիշատակվում են Բաքվում պահվող հայերը
Ընդդիմադիր խորհրդարանի անդամը հայտարարել է, որ դատարանը սառեցրել է իր բանկային հաշիվներըԸնդդիմադիր խորհրդարանի անդամը հայտարարել է, որ դատարանը սառեցրել է իր բանկային հաշիվները
Հայաստանի արտաքին գործերի նախարարը հեռախոսազրույց է ունեցել իր իրանցի գործընկերոջ հետՀայաստանի արտաքին գործերի նախարարը հեռախոսազրույց է ունեցել իր իրանցի գործընկերոջ հետ
Հայ-իրանական հարաբերությունները մոտ ապագայում կհասնեն նոր մակարդակիՀայ-իրանական հարաբերությունները մոտ ապագայում կհասնեն նոր մակարդակի
Նելլի Քոչարյանը BACEE-ի համաժողովում ներկայացրել է Կոնվերս Բանկի միջազգային հարաբերությունների զարգացման տեսլականըՆելլի Քոչարյանը BACEE-ի համաժողովում ներկայացրել է Կոնվերս Բանկի միջազգային հարաբերությունների զարգացման տեսլականը
ՀՀ վարչապետը տեսանյութ է հրապարակել Թուրքմենստանում ԱՊՀ երկրների մշակույթի և ազգային ուտեստների փառատոնի հայկական տաղավարիցՀՀ վարչապետը տեսանյութ է հրապարակել Թուրքմենստանում ԱՊՀ երկրների մշակույթի և ազգային ուտեստների փառատոնի հայկական տաղավարից
Վրաստանում հայտնաբերվել և ձերբակալվել է Երևանում  արյունալի պարզաբանման մասնակիցըՎրաստանում հայտնաբերվել և ձերբակալվել է Երևանում  արյունալի պարզաբանման մասնակիցը
Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ հայոց արևմտյան թեմի ուխտավորներինԱմենայն հայոց կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ հայոց արևմտյան թեմի ուխտավորներին
ԵԽ պատվիրակությանը ներկայացվել են ԵԽ պատվիրակությանը ներկայացվել են "Դեղերի մասին" օրենքում առաջարկվող փոփոխությունները
Իտալիայի իրավասու մարմինը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է Հայաստանի իրավասու մարմիններինԻտալիայի իրավասու մարմինը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է Հայաստանի իրավասու մարմիններին
ԿԳՄՍ նախարարը և Իրանի սպորտի և երիտասարդության նախարարը փոխըմբռնման մասին հուշագիր են ստորագրելԿԳՄՍ նախարարը և Իրանի սպորտի և երիտասարդության նախարարը փոխըմբռնման մասին հուշագիր են ստորագրել
"Ուժեղ Հայաստան" խմբակցության ղեկավարներն ու Կիպրոսի դեսպանը մտքեր են փոխանակել ներքաղաքական իրավիճակին և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ
"Հայաստան" խմբակցության ներկայացուցիչներն ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել են երկրի ներքաղաքական զարգացումները
100-ից ավելի ամերիկացի օրենսդիրներ Մարկո Ռուբիոյին կոչ են արել դադարեցնել ԱՄՆ-ի ռազմական օգնությունն Ադրբեջանին100-ից ավելի ամերիկացի օրենսդիրներ Մարկո Ռուբիոյին կոչ են արել դադարեցնել ԱՄՆ-ի ռազմական օգնությունն Ադրբեջանին
"Դիմակայուն Հայաստան" ծրագրի շրջանակում Մտադրությունների մասին հուշագիր է ստորագրվել ՀՀ ներքին գործերի նախարարության և Շվեդիայի քաղաքացիական պաշտպանության գործակալության միջև
"Վերածնվող Արցախի" նախագահը նստացույց է իրականացնում Հայաստանի խորհրդարանի մոտ՝ պահանջելով արցախցի փախստականների խնդիրների լուծում
Հունաստանը նոր դեսպան ունի ՀայաստանումՀունաստանը նոր դեսպան ունի Հայաստանում
Փաշինյան. Հայաստանը շահագրգռված է Թուրքմենստանի հետ ինչպես քաղաքական, այնպես էլ առևտրատնտեսական կապերի ընդլայնմամբ և խորացմամբՓաշինյան. Հայաստանը շահագրգռված է Թուրքմենստանի հետ ինչպես քաղաքական, այնպես էլ առևտրատնտեսական կապերի ընդլայնմամբ և խորացմամբ
Պատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհՊատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհ
Դատախազությունը ցանկանում է բռնագանձել նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի գույքըԴատախազությունը ցանկանում է բռնագանձել նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի գույքը
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ կառավարությունը հավանություն է տվել "Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին" օրենքում փոփոխություններին, որով զորակոչային առավելագույն տարիքը հասցվում է 32-ի՝ քաղաքացիների որոշակի խմբի համար
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Լուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականինԼուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականին
Դմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնինԴմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնին
ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներիցՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից
Զախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներումԶախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներում
Թևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջԹևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջ
Երևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունըԵրևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունը
Փորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն էՓորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն է
Քաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի ԹուրքիանՔաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի Թուրքիան
Քաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունըՔաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունը
Ադրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպանԱդրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպան
Պուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթՊուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթ
Պուտինը նշել է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։Պուտինը նշել է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։
Մեդվեդև. Երևանը երբեք չի դառնա ԵՄ անդամ, փոխարենը՝ երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի, այդ թվում ՝ Մոսկվայի հետՄեդվեդև. Երևանը երբեք չի դառնա ԵՄ անդամ, փոխարենը՝ երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի, այդ թվում ՝ Մոսկվայի հետ
Վարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներՎարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներ
Գ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբԳ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբ