


Արմինֆո. Հայաստանը՝ առանց իր ավանդական դաշնակցի (Ռուսաստանի - խմբ.), "կխժռեն"։ Ըստ "ՌԻԱ Նովոստի"-ի՝ այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Պետդումայի պաշտպանության կոմիտեի անդամ Անդրեյ Կոլեսնիկը ։
Քանի որ, ինչպես նշել է Կոլեսնիկը, այդ ռազմակայանը հավասարակշռում է որոշ սպառնալիքներ ։ "Երևանը չպետք է երես թեքի Ռուսաստանից և հրաժարվի Գյումրիի ռազմակայանից։ Քանզի առանց իր ավանդական դաշնակցի՝ Հայաստանը "կխժռեն"։ Այդ ռազզմակայանն արդարացված այնտեղ է գտնվում մի քանի տասնյակ տարի", - հայտարարել է Պետդումայի կոմիտեի անդամը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը միշտ օգնել է Հայաստանին, և երկու ժողովուրդների հարաբերություններն ավանդաբար լավ են եղել։ Ընդ որում, նա խոստովանել է, որ վերջին շրջանում այդ հարաբերությունները վատացել են։ "Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է կողմնորոշվի իր դաշնակիցների ընտրության հարցում և չփորձի "երկու աթոռի վրա նստել" ։ Մենք միշտ կատարել ենք մեր բոլոր պարտավորությունները", - ամփոփել է Կոլեսնիկը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Բիշքեկում ՇՀԿ գագաթնաժողովի և մի շարք երկկողմ բանակցությունների ավարտին լրագրողների հետ զրույցում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմակայանը "թեկուզ վաղը" դուրս բերելու պատրաստակամության մասին: 2026 թվականի սեպտեմբերի 3-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ "Հայաստանում 102 ռազմակայանի առկայությունը կենսական անհրաժեշտություն չի համարում"։
Նշենք, որ ռուսական ռազմակայանը Հայաստանում տեղակայված է 1995 թվականի միջպետական պայմանագրի համաձայն։ 2010 թվականին փաստաթղթում կատարվել են փոփոխություններ, որոնց համաձայն, Հայաստանի տարածքում դրա գտնվելու ժամկետը սկզբնական 25 տարուց երկարաձգվել է մինչև 49 տարի ՝ մինչև 2044 թվականը:


