


ԱրմԻնֆո. Հոկտեմբերի 7-ին Վրաստանում կմեկնարկեն Հայաստանի մշակույթի օրերը՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին: Այդ մասին հաղորդում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը՝ վկայակոչելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանի և Վրաստանի իր գործընկեր Գեորգի Միրցխուլավայի հանդիպման արդյունքները:
Կողմերը քննարկել են միջոցառման ծրագրի կազմակերպմանն առնչվող հարցեր, ինչպես նաև երկկողմ մշակութային կապերի զարգացման նոր հնարավորությունները:
Աղբյուրի համաձայն, Մշակույթի օրերը կմեկնարկեն Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գալա համերգով: Բացի այդ, նախատեսվում է հայ մեծանուն նկարիչ և քանդակագործ Երվանդ Քոչարի աշխատանքների ցուցահանդես, որը կգործի մինչև նոյեմբերի 8-ը:


