


Արմինֆո.Ռիգայում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական քննարկումները մեկնարկել են Լատվիայի արտաքին գործերի նախարար Բայբա Բրաժեի հետ առանձնազրույցով: Հայաստանի ԱԳՆ հաղորդագրության համաձայն, այնուհետև քննարկումները շարունակվել են ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ:
Հանդիպման արդյունքներով Միրզոյանը եւ Բրաժեն ստորագրել են Հայաստանի Հանրապետության կառավարության և Լատվիայի Հանրապետության կառավարության միջև արձանագրություն՝ «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին» համաձայնագրի իրականացման վերաբերյալ։
Նաև հաղորդվում է, որ Հայաստանը հետևողականորեն ընդլայնում է գործընկերությունը բալթյան բոլոր երկրների հետ: Ռիգա նախարար Միրզոյանի առաջին այցի առանցքում են Հայաստան-Լատվիա երկկողմ հարաբերությունների զարգացումը, ՀՀ-ԵՄ գործընկերության տարբեր թեմաներ, այդ թվում՝ ՀՀ տնտեսական, էներգետիկ դիմակայունության շարունականան ամրապնդման ուղղությամբ աշխատանքները:


