


Արմինֆո. "Ուժեղ Հայաստան" խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարություններին, թե՝ եթե Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղի մասին խոսենք որպես հայկական տարածք, պատերազմ կլինելի:
"Այսօր Փաշինյանը հայտարարել է, որ եթե մենք չկատարենք Ադրբեջանի պահանջը ՝ պատերազմ կլինի։ Այսինքն Ադրբեջանը վերջին ժամանակներում ինչ ասում է, մենք պետք է խաչ անենք մեր դեմքներին, ասենք այդպես անենք, որ պատերազմ չլինի՞։ Սահմանադրություն փոխեք ձեր երկրի, որ պատերազմ չլինի, Անկախության հռչակագիրը հանեք, թե չէ պատերազմ կլինի, Տիգրանաշենը տվեք, թե չէ պատերազմ կլինի, մինչև ու՞ր։ Այսքան մարդ ընդունեք, թե չէ պատերազմ կլինի, սա դիվանագիտություն չէ, սա միակողմանի զիջումներ են։ ", - վրդովվել է Կարապետյանը։
Ընդդիմադիր գործչի խոսքով ՝ հենց այդ պատճառով էլ իրենց քաղաքական ուժն ասում է, որ դիվանագիտական ճանապարհով, Հայաստանի օրենքների համաձայն, Տիգրանաշենը պետք է մնա հայկական: Նա հավելել է, որ հողի վրա այնպես պետք է բանակցվի, որ Տիգրանաշենը շարունակի մնալ Հայաստանի տարածք։ Նրա խոսքով ՝ ամբողջ առևտուրն ընթանում է այդ երթուղով, և պետք չէ անընդհատ վախեցնել պատերազմով։
Հայաստանի վարչապետն այսօր ճեպազրույցում հերթական անգամ հայտարարել է, որ Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղն "ադրբեջանական անկլավ" է, և բանակցությունների ընթացքում կորոշվի նրա ճակատագիրը: Նրա խոսքով ՝ բոլոր նրանք, ովքեր հակառակն են ասում, պատերազմ են հրահրում։


