


Արմինֆո. Կանզասի ազգային գվարդիան և ՀՀ պաշտպանության նախարարությունն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը, որը շուրջ 15 տարի Կանզաս-Հայաստան գործընկերության կարևոր բաղադրիչներից է։
Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության համաձայն, օգոստոսի 31-ից մինչեւ սեպտեմբերի 11-ը Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները և ՀՀ զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների սերժանտական կազմի ներկայացուցիչները փոխանակել են գիտելիքներ սերժանտական առաջնորդության ու մարտավարական պլանավորման ոլորտներում լավագույն փորձը։ «Վերապատրաստումն ավարտվեց մի քանի օր տևողությամբ գործնական վարժանքներով, որոնք միտված էին անհատական և թիմային առաջնորդության հմտությունների զարգացմանն ու հայ և ամերիկացի զինծառայողների միջև համագործակցության խորացմանը», - նշվում է հաղորդագրությունում։


