



Արմինֆո. Թուրքիան ակնկալում է Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության նոր փուլ սկսել՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո, հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը:
"Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո մենք ակնկալում ենք համագործակցության նոր փուլ սկսել Հարավային Կովկասում", - հայտարարել է Ֆիդանը՝ Բաքվում կայացած մամուլի ասուլիսում:
Թուրք նախարարի ասելով՝ Բաքվի ու Երեւանի միջեւ խաղաղության հաստատումը նոր հնարավորություններ կստեղծի տարածաշրջանային փոխգործակցության զարգացման եւ Հարավային Կովկասում կայունության ամրապնդման համար, հաղորդում է "ՌԻԱ Նովոստին":


