


Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՝ Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձի առթիվ:
Ուղերձում ասվում է, որ առաջ մղելով "Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման" (TRIPP) պատմական նախաձեռնությունը՝ ԱՄՆ-ն ակնկալում է կառուցել եւ ներդրումներ կատարել Հայաստանում ՝ ապահովելով Հարավային Կովկասում խաղաղության եւ բարգավաճման հանձնառության իրականացումը:
«Խաղաղության ձեր հանձնառությունը հսկայական հնարավորություններ կստեղծի Հայաստանի, Միացյալ Նահանգների և տարածաշրջանի համար: Իսկ մեր ժողովուրդների ընդհանուր արժեքները շարունակում են հիմք ծառայել մեր երկու երկրների բարեկամության համար։ Շնորհավորում եմ հայ ժողովրդին և Ձեր կառավարությանը", - ուղերձում նշել է Դոնալդ Թրամփը:


