


Արմինֆո. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետաքրքրությունը ռուսաց լեզվի նկատմամբ չի կարող չուրախացնել։ Ըստ ՏԱՍՍ-ի՝ այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի խորհրդական Ելենա Յամպոլսկայան:
Նա նշել է, որ Երեւանում Մոսկվայի տունն այս շաբաթ հայտարարել է ռուսաց լեզվի անվճար դասընթացների մասին, որոնք կմեկնարկեն հաջորդ շաբաթ, եւ վստահություն է հայտնել, որ "շատ հայ քաղաքացիներ կցանկանան հաճախել դրանց":
"Ի դեպ, անցած շաբաթվա վերջին Հայաստանի վարչապետը հանդես եկավ ռուսաց լեզվի մասին խոստովանությամբ, հայտարարելով, որ հիմա հաճախում է ռուսերենի դասերի ։ Նման հետաքրքրությունն, ընդհանուր առմամբ, չի կարող չուրախացնել, թեև հայտարարությունն անսպասելի է, հաշվի առնելով, որ ՇՀԿ նախորդ գագաթնաժողովում Նիկոլ Փաշինյանը միակն էր ԱՊՀ մասնակից երկրների առաջնորդներից, ով ելույթ չունեցավ ռուսերեն", - ասել է Յամպոլսկայան։ "Բայց, ըստ երեւույթին, նա եւս առանց ռուսերենի չի կարող",-եզրափակել է ՌԴ նախագահի խորհրդականը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին ՀՀ կառավարության նիստում Փաշինյանը հայտարարել էր, որ Կառավարման ակադեմիայում ռուսերեն է սովորում:
Սեպտեմբերի 1-ին Բիշքեկում ՇՀԿ+ գագաթնաժողովում ՀՀ վարչապետն առաջին անգամ նման միջոցառման ժամանակ ելույթ ունեցավ հայերեն լեզվով: ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն ավելի ուշ Փաշինյանի նման որոշումը տարօրինակ է անվանել։


