


Արմինֆո: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ զրուցակիցները կարևորել են Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP-17) անցկացման կարևորությունը, որը տեղի կունենա հոկտեմբերին Հայաստանում: Վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունը հետևողականորեն աշխատում է համաժողովը լավագույնս կազմակերպելու ուղղությամբ և ընդգծել է միջազգային գործընկերների բարձր մասնակցությունը:
Անտոնիո Գուտերեշը վստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերի արդյունքում համաժողովը կանցկացվի լավագույնս:
ՀՀ վարչապետը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության ամրապնդման, տարածաշրջանային համագործակցության խթանման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:
Նույն օրը Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպել է Ամերիկյան առաջատար համալսարաններում սովորող ՀամաՀայկական ուսանողական ասոցիացիայի անդամների հետ: Վարչապետը ուսանողներին ծանոթացրեց «Իրական Հայաստանի» գաղափարախոսությանն ու սկզբունքներին: Պետության ղեկավարը անդրադարձավ սփյուռքի հետ հարաբերություններին, կրթության որակի բարելավմանը, պետական կառավարման համակարգ բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավմանը և տարբեր ոլորտներում կառավարության քաղաքականությանը վերաբերող հարցերին:
Վարչապետը պատասխանեց նաև ներկաներին հետաքրքրող մի շարք հարցերի:


