


Արմինֆո.Սեպտեմբերի 29-ին տեղի է ունեցել «ԵՄ-ն հանուն Սևանի կենսաբազմազանության պահպանության» ծրագրի ղեկավար կոմիտեի առաջին նիստը։
Ինչպես ասվում է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության Facebook-յան հաղորդագրությունում, ծրագրի շահագրգիռ կողմերը, այդ թվում՝ Եվրոպական միությունն ու ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը, պաշտոնապես մեկնարկ են տվել ծրագրին, որը կիրականացվի ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից։
«Հանդիպումը հնարավորություն էր վերանայելու ծրագրի ռազմավարական ուղղությունն ու նախատեսվող գործողությունները, հաստատելու առաջին տարվա աշխատանքային պլանն ու բյուջեն, ինչպես նաև տրամադրելու անհրաժեշտ ուղղորդում՝ ապահովելու արդյունավետ իրականացումը, շահագրգիռ կողմերի համակարգված համագործակցությունը և համապատասխանությունը ազգային առաջնահերթություններին ու ԵՄ աջակցությամբ Սևանա լճի ավազանում կենսաբազմազանության և էկոհամակարգերի վերականգնման նպատակներին։
Եվրոպական միությունը հպարտ է աջակցել այս նախաձեռնությանը և ակնկալում է առաջիկա երեք տարիներին համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ ծրագրի հաջող իրականացումն ապահովելու համար», - ասվում է հաղորդագրությունում։


