


Արմինֆո. Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 14։10-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիչինայի փողոցի շենքերից մեկի մոտակայքում, շինարարական աշխատանքներ իրականացնելիս, վերամբարձ կռունկը մասամբ վնասվել և ընկել է։ Այդ մասին հաղորդում է ՆԳՆ Փրկարար ծառաայությունը։
«Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Նախնական տվյալներով՝ կա 3 զոհ», - ասվում է հաղորդագրությունում։
Ինչպես հաղորդում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերամբարձ կռունկը պատկանում է "Շին Վեկտոր" ընկերությանը, որը որևէ առնչություն չի ունեցել նշված շենքի կառուցման հետ: Այսօր ընկերության աշխատակիցները ժամանել էին վերամբարձ կռունկն ապամոնտաժելու համար, ինչի հետևանքով ողբերգական դեպքը տեղի է ունեցել:
ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկությունների համաձայն, զոհվածներից երկուսը Իրանի քաղաքացիներ են, մեկը՝ Հայաստանի։


