
Արմինֆո.«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի և 5-րդ մասի 2-րդ կետի համաձայն, պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մի շարք հոգևորականների գործունեության արդյունքում եկեղեցում առաջացած ճգնաժամի և դրա արդյունքում հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ առաքելության չկատարման խնդիրներն ուսումնասիրելու նպատակով, իրավունքի ուժով ստեղծվել է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով։ Ազգային ժողովի հաղորդագրության համաձայն, այդ մասին հայտարարել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանող Ազգային ժողովի որոշման նախագիծը կքննարկվի Ազգային ժողովի հերթական նիստում», -ասվում է ԱԺ նախագահի հայտարարությունում։
Հիշեցնենք, որ ՀՀ սահմանադրության համաձայն, Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին անջատ է պետությունից և ունի հատուկ առաքելություն: Սակայն ընթացիկ տարվա մայիսից երկրի իշխանություններն ակտիվ հակաեկեղեցական քաղաքականություն են վարում և ձգտում են հասնել Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի գահընկեցությանը, ով ընտրվել է ցմահ: Այդ արշավի շրջանակներում հալածանքների են ենթարկվում ինչպես հոգևորականներ, այնպես էլ եկեղեցու օգտին հանդես եկող քաղաքացիներ։
Հավելենք, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնն ավելի վաղ հրապարակել էր զեկույց՝ նվիրված Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու իրավիճակին և դրա կարգավորման հնարավոր ուղիներին: "Եկեղեցու փաստացի ղեկավարի և մի շարք բարձրաստիճան հոգևորականների գործունեության հետևանքով Հայաստանյայց Առաքելական Եկեղեցում առաջացած ճգնաժամի և դրա լուծման ուղիների մասին" վերտառությամբ զեկույցը պատրաստվել է ՀՀ կառավարության 2026 - 2031թթ. ծրագրի շրջանակում ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ: Փաստաթղթի նպատակն է բաց աղբյուրների ուսումնասիրության հիման վրա արձանագրել այն հանգամանքները, որոնք դրա հեղինակները բնութագրում են որպես ճգնաժամ ՀԱԵ-ում, և առաջարկել դրա հաղթահարման ուղիներ: Զեկույցի հեղինակներն առաջարկում են իրավիճակի հաղթահարման հնգափուլ "ճանապարհային քարտեզ", որը նրանք բնութագրում են որպես ճգնաժամ։