


Արմինֆո. Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի պետությունների ղեկավարների խորհրդատվական հանդիպման ժամանակ առաջ է քաշել "Թրամփի երթուղին" Անդրսկասկյան միջազգային տրանսպորտային երթուղուն "C6" ձևաչափով ինտեգրելու նախաձեռնությունը:
"С6" համագործակցության ձևաչափի շրջանակներում անհրաժեշտ է "Թրամփի երթուղին" (TRIPP) ինտեգրել Անդրկասկյան միջազգային տրանսպորտային երթուղուն (Միջին միջանցք)», - հայտարարել Է Ղազախստանի նախագահը, ում խոսքերը մեջբերում են Ղազախստանի ԶԼՄ-ները: Ղազախստանի ղեկավարը համապատասխան նախաձեռնությունն առաջ է քաշել
Ավազում C6 ձեւաչափի պետությունների՝ Ադրբեջանի և Կենտրոնական Ասիայի պետությունների ղեկավարների 8-րդ խորհրդատվական հանդիպման ժամանակ ունեցած ելույթում: "Կարծում եմ, որ հնարավոր կլիներ առայժմ փորձագիտական մակարդակով քննարկել TRIPP տրանսպորտային նախաձեռնության ինտեգրումը Միջին միջանցքում", - ասել է Կասիմ Ժոմարտ Տոկաևը: Նա պարզաբանել է, որ դա "կընդլայներ Միջին միջանցքի առկա ներուժը և համապատասխանում է մեր բոլոր պետությունների երկարաժամկետ շահերին" ։ Տոկաևը նշել է, որ Աստանան հատուկ նշանակություն է տալիս Անդրկասպյան երթուղու զարգացմանը, քանի որ դրա պահանջարկն աճում է, և դա երևում է վերջին տարիների դինամիկայից: Ղազախստանի նախագահը հայտարարել է, որ Համաշխարհային բանկի գնահատականների համաձայն, առաջադրված բոլոր ենթակառուցվածքային խնդիրների իրականացման դեպքում Կասպից ծովով բեռների հոսքը կարող է քառապատկվել արդեն մինչեւ 2040 թվականը:


