


Արմինֆո. Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար և ԵԱՀԿ գործող նախագահ Ինյացիո Կասիսը կայցելի Հայաստան և Վրաստան: Այդ մասին հաղորդում է Շվեյցարիայի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
"Իգնացիո Կասիսը 2026 թվականի հոկտեմբերի 14-16-ը կայցելի Հայաստան և Վրաստան ՝ որպես ԱԳ նախարար և ԵԱՀԿ գործող նախագահ։ Քննարկումների առանցքում կլինեն իրավիճակը Հարավային Կովկասում, ԵԱՀԿ դերը և երկկողմ հարաբերությունները: Հոկտեմբերի 15-ին Երևանում Կասիսը հանդիպումներ կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ: Քննարկումը կենտրոնանալու է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ դերի վրա, որի նախագահն այս տարի Շվեյցարիան է: Շվեյցարիան աջակցում է խաղաղության գործընթացին և պատրաստ է իր փորձը տրամադրել երկու կողմերին, եթե նրանք դա ցանկանան", - ասվում է այցի անոնսում։
Հավելենք, որ հոկտեմբերի 16-ին Թբիլիսիում Կասիսը կհանդիպի վարչապետ Իրակլի Կոբախիձեի և արտգործնախարար Մակա Բոչորիշվիլիի հետ ՝ քննարկելու 2008թ. Վրաստանում հակամարտության հետևանքները: Այս համատեքստում Շվեյցարիան նույնպես կատարում է շահերի պաշտպանության մանդատը։ ՄԱԿ-ի և ԵՄ-ի հետ միասին ԵԱՀԿ-ն ժնևյան միջազգային քննարկումների համանախագահն է, որոնց նպատակն է նպաստել տարածաշրջանում անվտանգության և մարդասիրական օգնության հարցերի շուրջ երկխոսությանը:


